close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱԾ պահեստազորի միությունն Ազատ Արշակյանի հարցազրույցի առիթով առաջարկում է աջակցել Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակելը բացահայտելու հարցում

Քաղաքական

29 Նոյեմբերի 2021, 19:24
 ԱԱԾ պահեստազորի միությունն Ազատ Արշակյանի հարցազրույցի առիթով առաջարկում է աջակցել Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակելը բացահայտելու հարցում

Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը 1-ին․ամ-ի հետ հարցազրույցում գնահատականներ է հնչեցրել ԱԱԾ պահեստազորի սպաների միության հասցեին։ Yerkir.am-ը հստակեցրեց միության դիրքորոշումը այս հարցում։

-ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն ինչպես է վերաբերվում 1ին.am-ում ձեր միությանն Ազատ Արշակյանի տված գնահատականներին, այն փակելու մասին դատողություններին:

-Պարոն Ազատ Արշակյանին առնվազն հարիր չէ նման մանիպուլյատիվ, ընդհուպ վիրավորական արտահայտություն պարունակող հարցազրույց տալը, այն էլ այն կառույցի ներկայացուցիչների հասցեին, ովքեր իրեն լավ են ճանաչում, գիտեն իր ընկալումներին, քաղաքական հայացքներին ու սկզբունքներին մինչև վերջ հավատարիմ մնալու ունակության մասին:

Ավելին, Ա. Արշակյանը նախկինում առանձնացել է ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ իր առանձնահատուկ հարգալից, ընդհուպ երախտապարտ վերաբերմունքով: Ուզում ենք հավատալ, որ նա հարցազրույցը տվել է ավելի շատ էմոցիոնալ ֆոնի ներքո` երևի հաշվի առնելով, որ հյուրընկալվել էր պարոն Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am լրատվական կայքին:  Հուսանք, որ նմանատիպ վրիպումներ այլևս չեն լինի:

Ի դեպ, Ա. Արշակյանը հարցազրույցի ընթացքում կարող էր հետաքրքրվել` արդյո՞ք բացահայտվել է նախկինում Ա. Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակելու դեպքը: Եթե ոչ, առանց  վարանելու մեր անունից կարող էր նրան օգնություն առաջարկել` վստահ լինելով, որ Ա. Բաբաջանյանի կողմից բացահայտման իրական ցանկություն ունենալու դեպքում մենք  կարող ենք էապես աջակցել նրան:

Աննա Բալյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica