close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը հայտարարել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին

Տարածաշրջան

29 Նոյեմբերի 2021, 17:30
 Էրդողանը հայտարարել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին

Անկարան պատրաստ է քայլեր ձեռնարկել Եգիպտոսի և Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ինչպես արվեց Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակով. թուրք լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ըստ նրա՝ փետրվարին պատասխան այցով կմեկնի ԱՄԷ։ «Այցի ընթացքում ինձ ուղեկցելու է մեծ պատվիրակություն։ Նախատեսվում են մի շարք կարևոր որոշումներ»,- նախագահին մեջբերում է Anadolu-ն։

Էրդողանը հիշեցրել է, որ ԱՄԷ-ի իշխանությունները ներկայացրել են 10 միլիարդ դոլարի՝ թուրքական տնտեսությունում ներդրումներ կատարելու ծրագիր։ «Այս ծրագրի իրականացմամբ մենք նոր էջ կբացենք հարաբերություններում»,- հավելել է Թուրքիայի նախագահը։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica