close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը գազի փոխանակման մասին համաձայնագիր են ստորագրել

Տարածաշրջան

29 Նոյեմբերի 2021, 14:05
 Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը գազի փոխանակման մասին համաձայնագիր են ստորագրել

Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը կիրակի Աշխաբադում գազի փոխանակման մասին եռակողմ համաձայնագիր են ստորագրել։ IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի հաղորդմամբ՝ ստորագրումը տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի նախագահներ Իբրահիմ Ռաիսիի և Իլհամ Ալիևի ներկայությամբ։

Պայմանագրի համաձայն՝ Թուրքմենստանից Իրանի տարածքով Ադրբեջան տարեկան կուղարկվի մեկուկեսից մինչև երկու միլիարդ խորանարդ մետր գազ։

Նոյեմբերի 21-ին Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին ասել է, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի տարածքով հարևան երկրներից Ադրբեջան գազի փոխանակման մասին, այդ թվում՝ Թուրքմենստանից։ Նա նաև նշել է, որ Թեհրանն ու Բաքուն առաջիկա շաբաթներին հնարավոր է  համաձայնագիր ստորագրեն Կասպից ծովում նավթի և գազի հանքավայրերի համատեղ շահագործման վերաբերյալ։


Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica