close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամփոփվել է «Դեպի Սյունիք» ծրագրի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության մրցույթի արդյունքները

Հասարակություն

28 Նոյեմբերի 2021, 13:53
 Ամփոփվել է «Դեպի Սյունիք» ծրագրի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության մրցույթի արդյունքները

Նոյեմբերի 27-ին Արամ Մանուկյան Երիտասարդական կենտրոնում հանդիսավոր կերպով ամփոփվեց «Դեպի Սյունիք» ծրագրի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության մրցույթի արդյունքները, և հաղթողներին հանձնվեցին խոստացված կրթաթոշակները.

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակի ARF Youth Office և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած Սյունիքի հիմնախնդիրների ուսումնասիրությանը նվիրված մրցույթին մասնակցել էին Հայաստանից, Սիրիայից, ԱՄՆ-ից և Իրանից հայ ուսանողներ:

Մրցութային հանձնաժողովի կազմի կողմից ընտրվել էին հետևյալ երկու աշխատությունը.

Գագիկ Եկմալյան (Հայաստան) ՝ «Սյունիքի Աշխարհաքաղաքական Տեղն ու Դերը Պանթուրանական Ծրագրի Իրագործումը Կասեցնելու գործընթացում» խորագրով: Գագիկը ԵՊՀ Միջազգային Հարաբերություններ ֆակուլտետի, Միջազգային Հարաբերություններ բաժնի 4-րդ կուրսի ուսանող է:

Շողակաթ Դևրիկյան (Հայաստան)՝ «Սյունիքի Պատմությունը եւ Նկարները Մխիթարյանների 18-19րդ դարերի Հրատարակություններում» խորագրով: Շողակաթը ԵՊՀ Պատմության ֆակուլտետի, Հայ Արվեստի Պատմության և Տեսության ամբիոնի մագիստրոս է:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչ Հայկազ Հարությունյանը իր խոսքում նշեց Սյունիքի կարևորությունը աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, հավելելով, որ նման նախաձեռնությունները միտված են երիտասարդության շրջանում մեծացնելու հետաքրքրվածությունը Սյունիքի, և նրա շուրջ ծառացող խնդիրների վերաբերյալ, հավաստելով, որ շարունակական բնույթ են կրելու։

Ելույթով հանդես եկավ նաև մրցութային հանձնաժողովի կազմից թուրքագետ Մելինե Անումյանը հատուկ մատնանշելով, որ նման տեխնիկապես և գաղափարապես հարուստ գիտական աշխատությունները էական նշանակություն ունեն պատմական և մշակութային ժառանգության պահպանման գործում։

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը, ամփոփելով միջոցառումը, ընդգծեց համազգային համախմբման կարևորությունը, որի հիմքում պետք է լինի Սյունիքին սպառնացող ժամանակակից մարտահրավերներն ու վտանգները դիմագրավելու տեսլականը։

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մրցույթի հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica