close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը կառավարությունը խլել է ճնշումներով․ Վահե Հակոբյան

Քաղաքական

25 Նոյեմբերի 2021, 12:34
 ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը կառավարությունը խլել է ճնշումներով․ Վահե Հակոբյան

Տնտեսությունում կոլապսային վիճակ է, ամբողջ հույսը հանքարդյունաբերության վրա է, բայց կառավարությունն օրենսդրական այնպիսի փոփոխություններ արեց և դեռ անելու է, որ հանքարդյունաբերության ոլորտը վերջնականապես կքայքայվի․ 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ կարծիք է հայտնել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման տուրքի կիրառմամբ պետբյուջեի մուտքերն ավելացնելը, ըստ Վահե Հակոբյանի, տեսականում է հնարավոր, զուտ մաթեմատիկական հաշվարկներ անելով, սակայն գործնականում պատկերն այլ է։ 

«Նրանք ընդունել են Ռուսաստանի փորձը։ Այնտեղ այդպիսի տուրք գործում է, բայց Ռուսաստանն ունի ձուլարաններ, և խտանյութ արտադրողն այլընտրանք ունի՝ արտահանել կամ երկրի ներսում վաճառել ձուլարաններին, որոնք հետո ձուլում են պղինձ կամ ստանում ֆերոմոլիբդեն։ Մենք այդ տարբերակը չունենք։ Մենք միայն արտահանելու ենք, բայց տուրքը պետք է մուծել», - նշել է Վահե Հակոբյանը։ 

Պատգամավորը Հայաստանում պղնձաձուլարանների կառուցման հեռանկարը եղած պայմաններում իրատեսական չի համարել։

«Այսօր առկա տեխնոլոգիաներով անհնար է Հայաստանում ձուլարան կառուցել։ Դա բլեֆ է։ Կառուցել կարելի է, բայց թե ինչ աղետալի հետևանքներ դա կունենա Հայաստանի համար, երկրորդ հարցն է։ Այդ ծանր թափոնները հետո ի՞նչ են անելու․ այդ հարցին այսօր ոչ ոք պատասխան չի տալիս։ Թափոններն ի՞նչ եք անելու։ Այս հարցը տալուց ես չեմ հոգնելու։ Որոշ «խելացիներ» ասում են՝ գիպս ենք ստանալու։ Տեսականորեն հնարավոր է ստանալ շատ կեղտոտ ու շատ վատ որակի գիպս։ Այդ գիպսն ի՞նչ եք անելու։ Թաղելո՞ւ եք», - ասել է նա՝ ընդգծելով, որ թափոններն արտահանելն անիրատեսական է, միակ տարբերակը մնում է դրանք թաղելը, այդ դեպքում Հայաստանը կվերածվի թափոնների մեծ «գերեզմանոցի»։ 

Ինչ վերաբերում է կառավարությանը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 15 տոկոսը նվիրաբերելուն, ապա գործարքն, ըստ Վահե Հակոբյանի, շատ հարցեր է առաջացնում՝ ինչի՞ դիմաց «Գեոպրոմայնինգը» այդ բաժնետոմսերը զիջեց պետությանը։

«Նիկոլն ամպագոռգոռ հայտարարություններ էր արել, որ ԶՊՄԿ-ն ազգայնացնելու է, ինչի գործառույթները չուներ, դա անհնարին էր կատարել, և նա գնաց այլ՝ համարյա կես տարի տևած ճանապարհով։ Իրեն բնորոշ ոճով՝ պրեսսինգի տակ դրեց բաժնետերերին, ոմանք չդիմացան՝ ընդ որում, չունենալով ոչ մի հիմք ու պատճառ, բայց մարդիկ տարբեր են, և իրենց մասը տվեցին «Գեոպրոմայնինգին», որն էլ իր հերթին 15 տոկոսը տվեց պետությանը։ Այսինքն, կառավարությունը ճնշումներով խլեց», - ընդգծել է Հակոբյանը։

Այս գործարքից հետո ԶՊՄԿ-ն հզորացնելու կառավարության խոստումները, ըստ Վահե Հակոբյանի, նույնպես չհաշվարկված են և անիրագործելի։

«Երբ վերջերս Սուրեն Պապիկյանն այցելել էր կոմբինատ, հայտարարել էր, որ մի քանի անգամ մեծացնելու են արտադրողականությունը։ Պոչամբարն ի՞նչ են անելու այդ դեպքում․․․ Երբ դիլետանտները զբաղվում են իրենց չվերաբերող հարցերով, կամ իրենք իրենց մտցնում են փակուղի, կամ անդառնալի հետևանքներ են ունենում բոլորը», - շեշտել է նա։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica