close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դելիմիտացիայի եւ դեմարկացիայի պայմաններում սահմանային միջադեպերի հավանականությունը չի նվազելու. պատգամավոր

Հասարակություն

24 Նոյեմբերի 2021, 22:26
 Դելիմիտացիայի եւ դեմարկացիայի պայմաններում սահմանային միջադեպերի հավանականությունը չի նվազելու. պատգամավոր

Դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացի շուրջ համաձայնության ձեռքբերման, այնպես էլ բուն աշխատանքների ծավալման պայմաններում, սահմանային միջադեպերի, ագրեսիայի, տարբեր բնույթի ռազմական գործողությունների հավանականությունը որեւէ ձեւով չի նվազելու, ավելին՝ առավել հավանական է ռիսկերի էական աճի հավանականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Իշխանությունը փորձում է հանրությանը համոզել, որ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը Հայաստանին խաղաղություն է բերելու եւ դա է պատճառը, որ Հայաստանը ցանկանում է որքան հնարավոր է արագ մեկնարկ ապահովել այդ պրոցեսին։

 Միանգամից նշեմ, որ դա խաբկանք է, հասարակությանը մոլորեցնելու հերթական արշավ։

Ոչ միայն գործընթացի շուրջ համաձայնության ձեռքբերման, այնպես էլ բուն աշխատանքների ծավալման պայմաններում, սահմանային միջադեպերի, ագրեսիայի, տարբեր բնույթի ռազմական գործողությունների հավանականությունը որեւէ ձեւով չի նվազելու, ավելին՝ առավել հավանական է ռիսկերի էական աճի հավանականությունը»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica