close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջիբրալթարում աղետ է․ 118 տոկոսով պատվաստված եւ վերապատվաստված երկիրն այժմ ունակ չէ հաղթահարել բռնկումը

Աշխարհ

24 Նոյեմբերի 2021, 20:19
 Ջիբրալթարում աղետ է․ 118 տոկոսով պատվաստված եւ վերապատվաստված երկիրն այժմ ունակ չէ հաղթահարել բռնկումը

118 տոկոսով պատվաստված եւ վերապատվաստված երկիրն այժմ ունակ չէ հաղթահարել բռնկումը, գրում է «Էխո Մոսկվի»-ն։

Ջիբրալթարը վերապրում է հունվարի սկզբից պանդեմիայի վատագույն ալիքը, այժմ աստեղ օրական վարակվում է 34 000 բնակչությունից 60-80 մարդ։

Այժմ Ջիբրալթարում 630 ակտիվ դեպք կա․ վարակված է բնակչության առնվազն 1,9 տոկոսը։ 

Ջիբրալթարում այնքան շփոթված են, որ նույնիսկ որոշել են չեղարկել Սուրբ Ծննդյան տոնակատարությունը։  

Ջիբրալթարում աղետ է. վերջին 8 ամիսների ընթացքում գրանցված  COVID-ից մահացության 25%-ը գրանցվել է վերջին մեկ ամսում ամսում։

Համաճարակի սկզբից այստեղ մեկ մարդ է մահացել Covid-ից։ Ութ ամսում՝ 4 մարդ։

Թվում է, թե  Ջիբրալթարը հստակ ապացույց է այն բանի, որ պատվաստումները չեն աշխատում եւ չեն օգնում հաղթահարել համաճարակը:  

Ներարկել են ողջ բնակչությանը, իրենց անվանել «Երկրի վրա ամենապաշտպանված վայրը կորոնավիրուսից», երկրորդ չափաբաժինները «ներարկել են ավելի շատ, քան բնակչության պաշտոնական թիվն է», եւ ի՞նչ օգուտ: Արդյունքը՝ գրաֆիկով։  

Աղետն ավելի պարզ է դառնում, եթե Ջիբրալթարի իրավիճակը համեմատենք հարեւան երկրների հետ. այնտեղ նման աճ չկա՝ ո՛չ հարեւան Իսպանիայում, ո՛չ Պորտուգալիայում, ո՛չ Իտալիայում, ո՛չ Մոնակոյում։

Ի՞նչ է իրականում կատարվում Ջիբրալթարում։

Իսկ հիմա՝ ավելի մանրամասն

Ջիբրալթարում 118 տոկոս պատվաստված բնակչություն չկա եւ չի եղել։ Սա առաջին եւ գլխավոր սուտն է։

1․ Ջիբրալթարում բնակչության 20,2 տոկոսը մինչեւ 14 տարեկան երեխաներ են, իսկ երեխաներին այստեղ սկսել են պատվաստել միայն հոկտեմբերի սկզբից։ Ընդ որում, 12 տարեկանից ցածր երեխաներին այստեղ մինչ օրս չեն պատվաստում։

2․ Միեւնույն ժամանակ, Ջիբրալթարն ակտիվորեն պատվաստում է նաեւ հարեւան իսպանական շրջանների բնակիչներին։ Նախապես խոսքը սահմանամերձ իսպանական քաղաքների 14 669 բնակիչների պատվաստման մասին է․  հենց նման թվով մարդիկ են ամեն օր մեկնում Ջիբրալթար Իսպանիայից աշխատանքի համար։ Արդեն օգոստոսի սկզբին հաղորդվել է, որ 8000 իսպանացի է պատվաստվել։

3․ Մարտին հաղորդվեց, որ Ջիբրալթարը աշխարհում առաջին տարածքն է, որը պատվաստել է բոլոր մեծահասակներին։ Իրականում, եթե նայենք սկզբնաղբյուրները, ապա խոսքն այլ բանի մասին է․ Ջիբրալթարը մարտին ավարտել է բոլոր մեծահասակների պատվաստումը, ովքեր ցանկացել են պատվաստվել։

Այսպես, հաշվի առնելով հարեւան քաղաքների բնակիչների պատվաստումները, ստանում ենք հետեւյալ պատկերը՝

Ջիբրալթարում իսկապես պատվաստվել է ողջ բնակչության 70-80 տոկոսը։ Եվ նույնիսկ ոչ բոլոր մեծահասակներն են պատվաստված։

Դա արտացոլվում է նաեւ հիվանդների հարաբերակցության վրա։ Նոյեմբերի 1-ից 22-ը Ջիբրալթարում հայտնաբերվել է 902 դեպք, որից 49 տոկոսը չպատվաստվածներն են։

Տարիքային եւ պատվաստման առումով եւս մեկ պատկեր։ Օրինակ, վերցնենք պատահական օր՝ նոյեմբերի 18։ Չպատվաստված վարակվածների 76 տոկոսը մինչեւ 15 տարեկան երեխաներ են, սակայն մնացած դեպքերը մեծահասակներ են։

Եվս մեկ ակնհայտ գրաֆիկ՝ վերջին 5 ամսում հիվանդացության դինամիկայի հետ կապված

Պատվաստվածները եւս վարակվում են։ Ջիբրալթարում ներկայիս բռնկման մեջ հիմնական ներդրումն ունեն հենց չպատվաստված երեխաները։

Այսպես, նոյեմբերի 9-22-ը հայտնաբերվել է վարկման 735 դեպք, որոնց թվում՝ 719-ը՝ տեղացիներ։ Հայտնաբերված 314 դեպքերում չպատվաստված երեխաներ են (82 տոկոս բոլոր չպատվաստվածների դիմաց)։

Ջիբրալթարում 10 դեպքերից 4-ում չպատվաստված երեխաներ են։

Եվս մեկ կարեւոր պահ՝ պատվաստման վաղեմությունը։ Ակտիվ պատվաստումների արշավը Ջիբրալթարում ավարտվել է մայիսին։

Այդ պահից անցել է 6 ամիս, ինչպես նկատվել է Իսրայելի օրինակով, իսկ սիմպտոմատիկ քովիդի դեմ պատվաստվածների պաշտպանությունը նկատելիորեն նվազում է, եւ անհրաժեշտ է բուստեր։ Հոսպիտալացման եւ ծանր ընթացքի դեմ արդյունավետությունը չափազանց բարձր է մնում՝ ավելի քան 90 տոկոս։

Երկրորդ սուտը․ դա բռնկման ծանրությունն է եւ իրավիճակի լրջությունը  

• 630 դեպքերի դիմաց՝ 2 հոսպիտալացված

• Այս բռնկման առավելագույնը՝ 7 հոսպիտալացված

• 0 պացիենտ՝ վերակենդանացման բաժանմունքում

• 0 պացիենտ՝ ԹԱՕ սարքին միացված

• 1 մահ աշնան սկզբից։ Եվս 3 մահ օգոստոսին՝ անցած բռնկման ժամանակ։ Իսկ մինչ այդ՝ մարտից, 5 ամսվա ընթացքում, Ջիբրալթարում պաշտոնապես քովիդից ոչ ոք չի մահացել։

Ի վերջո, երրորդ սուտը՝ սուրբծննդյան տոնակատարությունների չեղարկումը։ Իրականում դա վերաբերում է միայն միջոցառումներին, որոնք պետությունն անցկացնում է իր աշխատակիցների համար։Կառավարությունը չեղարկում է պաշտոնական ընդունելություններն ու երեկույթները, այլ ոչ թե ընդհանրապես Սուրբ Ծննդի տոնակատարությունը։ Ինչ անել այդ օրը, որոշում են մարդիկ։ Ջիբրալթարը միայն խորհուրդ է տալիս նվազեցնել շփումներն ու հնարավորինս զանգվածային միջոցառումներ չանցկացնել, քանի դեռ բնակչության մեծամասնությունը բուստերներ չի ստացել։    

Աղետը հենց Ջիբրալթարում է, իսկ Ջիբրալթարը ցույց է տալիս, որ պատվաստվել պետք չէ, այն անօգուտ է եւ նույնիսկ վտանգավոր։     

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica