close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞վ է նիկոլիզմը ծառայեցնում նեղ խմբակային շահերին, և ո՞վ՝ կռվում դրա դեմ. փաստաբանի արձագանքը

Հասարակություն

21 Նոյեմբերի 2021, 12:10
 Ո՞վ է նիկոլիզմը  ծառայեցնում նեղ  խմբակային շահերին, և ո՞վ՝  կռվում դրա դեմ. փաստաբանի արձագանքը

Փաստաբան Վահե Եփրիկյանը արձագանքել է Կոստանտին Տեր Նակալյանի գրառմանը՝ նշելով.

«ԱդեկվաԴի Կոստյան ստատուս ա գրել, պատերազմի ֆոնին համադրում ա ծռերին ու դաշնակներին, ասում ա` ի՞նչ տարբերություն` առաջինները պատերազմի համար պիկապներ ուզեցին ու չգնացին, երկրորդները` դիմադրության ցուցակ են գրում։
 
Խնդիրն էն չի, որ Կոստյան ուզում ա պրոդուկտիվ քննադատի, դիցուք` ես էլ զոմբի եմ` որևէ քննադատությամ դեմ կույր և խուլ, հակառակը` Կոստյան ա նիկոլակերպ մանիպուլյացիա անում` պատերազմի լույսի ներքո ծռերին ու դաշնակներին համեմատելով և մոռանալով` դաշնակները պատերազմի առաջին իսկ օրից ջոկատներով մասնակցել են պատերազմին, շատերը ընկել են մարտում, ոչ թե Երևանում պիկապների հավաքագրման ձախողման պատճառով խուսափում էին պատերազմից։
 
Էնպես չի, որ Կոստյան էսքանը չի հասկանում կամ էնքան սահմանափակ ա անալիտիկ միտքը, որ չի գիտակցում` ծռերի պատերազմի չմասնակցությունը չես կարող համադրել դաշնակների` պատերազմին մասնակցելուց մեկ տարի անց դիմադրության ցուցակ գրելուն գոնե երկու երևույթների համեմատության եզրերի բացակայության պատճառով, բայց ի՞նչ անի Կոստյան, չէ՞ որ պետք ա ցեխ շպրտել ընդդիմության, այն էլ միայն «Հայաստան» դաշինքի վրա, չէ՞ որ իր խնդիրը ոչ թե արդյունավետ քննադատությունն է, ինչն օրինաչափ ու նորմալ է, ոչ թե ինչ - որ կերպ փաստացի ընդդիմությանն օժանդակելն է, ոչ թե ընդդիմության հետ փոխգործակցության անհնարինության դեպքում սեփական անկախ նախաձեռնությամբ հանդես գալն է, ինքնուրույն գործողությունների դիմելն է, այլ ընդդիմությանը հարվածելն, ընդդիմության ընդդիմություն լինելն է։
 
Սակայն կոստյաների վարքը, որ այժմ թվում է դեստրուկտիվ, այդքան էլ վատ չէ` արդեն ակնհայտ է` ում է պետք էս պետությունն, ում` էս պետության իր փայը, ով է Նիկոլի և նիկոլիզմի դեմ կռվում, և ով է Նիկոլին ու նիկոլիզմն օգտագործում անձնական - խմբային շահերի համար, ում է պետք Հայաստան, և ով կբավարարվի մինչևիսկ Երևանով, բայց քաղաքապետ լինելու պայմանով։
 
Իսկ ի՞նչ ուզել մարդկանցից, ովքեր հորդորում են չմասնակցել Նիկոլի դեմ հանրահավաքին, որում պետք ա թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանին հիշեցնել` Արցախի անկախության խնդիրն առկախված է, ներկա պահին սահամանազատումն անթույլատրելի է, միջանքը, հատկապես դրա թուրք - ադրբեջանական վերահսկումն անընդունելի է, և դեռ կա համազգային ներուժ ոտքի կանգնելու. սրանց ուզածը մի բան է` թող Քոչարյանը սպանի Նիկոլին կամ մարդկանց հանի ոստիկան - ենիչերիների դեմ, մենք էլ էլի արյուն դնենք իր ձեռքերին, դեմոնիզացնենք ու բացված ճանապարհով իշխանության գանք, կրակից շագանակներ հանենք այլոց ձեռքերով։ Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի արյունը սրիկայաբար Քոչարյանին մեղսագրելը քիչ էր երևի ...
 
Բա ինչպե՞ս դաշնակցության թափած արյունը բերես համադրես պիկապների հավաքագրմանն, ինչ է թե ծիտիկ նկարես «Հայաստան» դաշինքին հարվածելու օրացույցում. ինչևէ, ողջունենք Նիկոլի ու էս ողջ խառնամբոխի տերերին և ըմբռնումով մոտենանք Կոստյային, քանզի ամենափոքր մոլլան մոլլա չէ, եթե չի ձգտում դառնալ իմամ, իմամ, որ մի օր երազելու էր դառնալ այաթոլլա, բայց մնալու էր որպես սպառված քաղաքական պրոյեկտ ու անլուրջ կերպար, վերջապես առողջ ընդդիմությամբ չտրվենք էս մանիպուլյացիաներին, այլ արձանագրենք ու անցնենք առաջ` մեր խնդիրը սրանց հետ կռիվը չէ, խնդիրը երկրի` դավաճանությունը վերապրելն է։
 
Հ.Գ. #Molla_News- նա, ով կարող է ինչ - որ բան անել, անում է, ով չի կարող, սովորեցնում է այլոց, ով չի կարող սովորեցնել, սովորեցնում է սովորեցնողներին, իսկ ով այդ էլ չի կարող, դառնում է ինչպես մենք` ընդդիմության ընդդիմություն»։
 
 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica