close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաշմանդամություն ունեցողներին անգամ կորոնավարակից պաշտպանվելու ինֆորմացիան չի հասնում․ հեռուստաեթերը մատչելի չէ՝ բողոքում են նրանք

Հասարակություն

19 Նոյեմբերի 2021, 11:56
 Հաշմանդամություն ունեցողներին անգամ կորոնավարակից պաշտպանվելու ինֆորմացիան չի հասնում․ հեռուստաեթերը մատչելի չէ՝ բողոքում են նրանք

Արմենը տեսողական խնդիր ունի․ երբ միացնում է հեռուստացույցը՝ կորոնավիրուսից պաշտպանվելու մասին գոնե տարրական՝ պաշտոնական ինֆորմացիային ծանոթանալու, միայն հոլովակի երաժշտությունն է լսում։ Ամբողջ ինֆորմացիան անիմացիայով պատկերված է՝ առանց ձայնային ուղեկցության։ Ու Արմենն իրեն անտեսված, առողջությունը՝ վտանգված է զգում՝ հայտնում է Yerkir.am-ը։

Լսողության խնդիր ունեցողները, որ սովորաբար շուրթերով են կարդում, դիմակի պատճառով են անհաղորդ մնում վարակի մասին կարևոր տեղեկատվությանը։ Հաղորդումները հեռուստատեսության ալիքների մեծ մասով չեն թարգմանվում ժեստերի լեզվով կամ համապատասխան լուսագրեր չունեն, որպեսզի լսողության խնդիր ունեցող անձինք տեսնեն։

Իսկ մտավոր խնդիր ունեցողները կրկնակի խոցելի են․ բավական չէ, որ նրանց համար իրենց հասկանալի ձևով՝ մատչելի լեզվով, հեռուստատեսությունը չի ներկայացնում կարևոր տեղեկատվությունը, նաև նրանց հարազատների համար է ինֆորմացիան շատ քիչ կորոնավարակի խնդիրներից պաշտպանվելու համար։

Հեռուստատեսության միջազգային օրվան ընդառաջ հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցողները բարձրաձայնում են՝ հեռուստատեսությունը առայսօր շարունակում է անմատչելի մնալ իրենց համար․ այստեղ խնդիր կա, որը պետք է լուծել։

«Հեռուստատեսությունը, ընդհանուր առմամբ, մատչելիություն չունի՝ լսողության, տեսողության խնդիրներ, մտավոր խնդիրներ ունեցողների համար։ Այդ անմատչելիությունն ավելի ակնհայտ դարձավ պանդեմիայի լոքդաունի ժամանակահատվածում, երբ հեռուստատեսությամբ անընդհատ ինֆորմացիա էր գնում՝ ինչպես պաշտպանվել վիրուսից կամ վիրուսի դեպքում ինչ կարելի է անել և այլն։ Այդ ամբողջ ինֆորմացիան մատչելի ձևաչափով ներկայացված չէր հեռուստատեսությամբ։ Քանի որ նոյեմբերի 22-ին հեռուստատեսության միջազգային օրն է՝ գլոբալ առումով պետք է ասենք, որ հեռուստատեսության ոչ մի հաղորդում կամ ձևաչափ մատչելիություն չունի»,-Yerkir.am-ին ասաց «Հույսի կամուրջ» ՀԿ շահերի պաշտպան Արևիկ Մելքոնյանը։

ՀՀ կառավարությունը ձեռնարկեց միջոցառումներ նոր կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալական և տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար: Հաշմանդամություն ունեցողները նաև այս միջոցառումների մասին ինֆորմացիան մեծ դժվարությամբ ստացան․ հեռուստաեթերի անմատչելիության նույն խնդիրների պատճառով։

«Համայնքային միջոցառումների հետ կապված խնդիր կար, որովհետև համայնքային միջոցառումները չէին ներառել վիրուսի ժամանակահատվածում ինչպես կարող են ծնողներն աշխատել իրենց մտավոր խնդիր ունեցող երեխայի հետ, ինֆորմացիա չէր տրամադրվել։ 24 միջոցառում տեղի ունեցավ, որոնք համայնքներին էին ուղղված, ու այդ համայնքային միջոցառումներից ամբողջությամբ դուրս էին մնացել հաշմանդամություն ունեցող անձինք»,-ասաց Արևիկ Մելքոնյանը։

Աննա Բալյան

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica