close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գանձ որոնողները Թուրքիայում ավերել են հայկական Հոգվոց վանքը

Հասարակություն

17 Նոյեմբերի 2021, 20:50
 Գանձ որոնողները Թուրքիայում ավերել են հայկական Հոգվոց վանքը

Թուրքիայում Վանի Գյուրփընար (Հայոց ձոր) և Չաթաք շրջանների միջև՝ Արաքսի ափին գտնվող հայկական պատմական Հոգվոց (Հոգեաց, Հոգոց) վանքն ավերվել է գանձ որոնողների կողմից և այժմ ոչնչացման եզրին է։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

««Van ÇEVDER» պատմական հուշարձանների պահպանության միության ղեկավարներից Ալի Քալչըքը հայտնել է, որ գանձ որոնողները վանքի բոլոր քարերը տեղահան են արել։

«Սա վայրագություն է»,-նշել է Քալչըքը՝ ընդգծելով, որ, առանց այդ էլ, այժմ գրեթե անհնար է մուտք գործել տարիներ շարունակ, որպես անասնագոմ օգտագործվող սրբատեղի, այնտեղ առկա գոմաղբի պատճառով։ Նա նշել է, որ Թուրքիայում տասնյակ նման պատմական վայր է ոչնչացվել։ Շեշտել է, որ մարդիկ, պետությունները, հասարակական կազմակերպությունները ի վերջո պետք է խախտեն լռությունը, ոչ ասեն այդ ջարդին, համաշխարհային ժառանգության ոչնչացմանը։

20 տարի շարունակ պարբերաբար վանք այցելած Ֆազըլ Օզթեքինը նշել է, որ այն սկզբում կանգուն էր, սակայն այժմ ոչնչացման եզրին է։

«Երբ սկզբում վանք էի գալիս, այն լիովին կանգուն էր։ Զանգակատնից միչև պատերի զարդանախշերը պահպանվում էին այնպես, ինչպես եղել էին»,-ընդգծել է նա։

Հոգվոց վանքը գտնվել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Անձևացիք գավառում, Վանա լճից հարավ՝ Կասրիկ գյուղի մոտ։ Ըստ Մովսես Խորենացուն վերագրված մի ավանդության՝ Բարդուղիմեոս առաքյալը Մեծ Հայք է բերել Աստվածածնի դիմապատկերը, քանդել տվել Կանգավար ավանից և Դարբնոց քարից ոչ հեռու գտնվող Անահիտի տաճարը, տեղում կառուցել Ս․Աստվածածին եկեղեցին, կից՝ կուսանոց, հանձնել պատկերը՝ հիմնելով Հոգեաց վանքը։

Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը Հոգեաց վանքում կառուցել է Սուրբ Սիոն եկեղեցին, որտեղ, ըստ ավանդության, ամփոփված են Տրդատ Մեծի, Աշխեն թագուհու, Խոսրովիդուխտ քրոջ աճյունները։ IV դարում Հոգեաց վանքը եղել է եպիսկոպոսանիստ։ Հոգեաց վանքը XVII դարում հայտնի գրչության կենտրոն է եղել։ Այն 1730-1765 թթ-ին վերակառուցվել է, 1895 թ-ին ավերվել, 1904 թ-ին՝ վերանորոգվել, իսկ 1915 թ-ին՝ լքվել»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica