close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պետության ղեկավարը թշնամու հետ համագործակցում է, առաջինը պետք է ձերբազատվել նրանից․ Քրիստինե Վարդանյան

Քաղաքական

16 Նոյեմբերի 2021, 20:53
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պետության ղեկավարը թշնամու հետ համագործակցում է, առաջինը պետք է ձերբազատվել նրանից․ Քրիստինե Վարդանյան

Մենք ունենք անվտանգության լրջագույն ճգնաժամ, աննախադեպ ճգնաժամ, այսպիսի ճգնաժամ չենք ունեցել մենք անկախության շրջանում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։

Նա վստահ է, որ եթե պետության ղեկավարն ու իր թիմը թշնամու հետ համագործակցում են, առաջինը պետք է ձերբազատվել նրանցից։

«Այս իշխանությունների պարագայում մենք դատապարտված ենք այսպիսի առօրյայով ապրելու․ սա ես որակում եմ Հայաստանի հանրության նկատմամբ ահաբեկչություն, որովհետև մենք ապրում ենք մի մթնոլորտում, երբ մեկ էլ հայտնի է դառնում, որ ունենք տարածքների կորուստ, ինչ-որ ճանապարհ է փակվել, գերիների մասին են ստորացուցիչ տեսանյութեր տարածվում։ Սա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում իշխանության է այս ուժը․ նրանց հեռացնելուց բացի այս անկումը կասեցնելու այլ ճանապարհ մենք չունենք պարզապես»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նրա համոզմամբ այս ամենը տեղի է ունենում, քանի որ Փաշինյանը ամեն անգամ մեզ դնում է արհեստական երկընտրանքի առջև, ասում է՝ եթե սա չլինի, ավելի վատն է լինելու։

«Այդ բոլոր երկընտրանքները արհեստական են, դրանցից ոչ մեկի մեջ մենք չէինք հայտնվի, այսքան զիջում չէինք ունենա պարզապես մի ֆակտորով՝ եթե Հայաստանի իշխանության լիներ ոչ այս ուժի ներկայացուցիչը, սա պիտի մենք շատ լավ հասկանանք։ Այս արհեստական երկընտրանքները այսպես որ գնա, մի օր էլ գալու են մեզ ասեն՝ մեր անկախությունը պիտի վերացնենք, այլ պետության կազմի մեջ մտնենք կամ Երևանը պիտի հանձնենք, թե չէ ավելի վատ է լինելու»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ պիտի հասկանանք, որ խոսում ենք անհավասարակշիռ, հայկական շահերը չհետապնդող, միայն սեփական իշխանության օրերը երկարաձգել ցանկացող և դրա համար ամեն ինչ անող իշխանության մասին, հետևապես, մեկնաբանել նրա քայլերը, փորձել տրամաբանություն գտնել, փորձել գտնել որևէ հանրային շահ՝ իսկապես անշնորհակալ գործ է։

«Մենք մի քանի զուգահեռ  գործընթացներ ենք տեսնում, որոնք պայմանավորված են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով, այլ նաև ներգրավված են տարածաշրջանային պետությունները և գերտերություններ, ու այս պայմաններում մենք այդ գործընթացներից չենք իրազեկվում։ Որպես օրինակ ակնհայտ փաստը, որ Թուրքիայի նախագահից իմացանք, որ Հայաստանն իրեն է դիմել բանակցություններ անցկացնելու խնդրանքով։ Այս ամբողջ գործընթացները տեսնում ենք, բայց այս՝ տեղեկատվության բացակայության պայմաններում ի՞նչ կարող է անել ՀՀ պարզ քաղաքացին՝ հայ մարդը, ով ուզում է հասկանալ, թե ինչ է կատարվում պետության հետ, ինչպե՞ս կարող է կողմնորոշվել․ պարզապես պատկերացրեք, որ պարտության մարմնացում, նոյեմբերի 9-ի ամոթալի փաստաթուղթ ստորագրած մեկը, ով դեռևս շարունակում է պաշտոնավարել Հայաստանում, այս բոլոր գործընթացներում ներկայացնում է Հայաստանը, ինքն է գնում, բանակցում ինչ-որ մեծ բաների մասին։ ՀՀ անկախության պատմության ընթացքում ամենալուրջ բանակցություններում Հայաստանը ներկայացնում է այս մարդը, ով ոչ թե մեր ազգային շահն է պաշտպանում, այլ իր իշխանությունն է երկարաձգում»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին Խորհրդարանի այս քառօրյա նիստերը բոյկոտելու մասին, քանի որ Փաշինյանը հրաժարվել էր գալ Խորհրդարան՝ սահմանային իրավիճակի մասին բացատրություն տալու։

«Մենք կանչել էինք պատասխաններ տալու և հանրության համար իրավիճակը պարզաբանելու։ Իրենք շարունակեցին իրենց վարքագիծը, որ՝ մենք մեծամասնություն ենք, կլինի այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, և մերժեցին այդ քննարկումը։ Մեզ՝ ընդդիմության համար, պարզ է, որ այս ճգնաժամը Ազգային ժողովում չի հանգուցալուծվելու, ճգնաժամը հանգուցալուծվելու է միայն համազգային դիմադրության կազմակերպման և հաջողության դեպքում»,-վստահեցրեց Քրիստինե Վարդանյանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրուցը՝ տեսանյութով․

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica