close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԳՇ պետ Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել

Իրավունք

15 Նոյեմբերի 2021, 14:24
 ԳՇ պետ Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել
Hraparak.am-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ օրը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբ պետ Արտակ Դավթյանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով, սակայն խափանման միջոց չի ընտրվել։
 
Մեղադրանքն առաջադրվել է Կապանի մի քանի գյուղերի ճանապարհներին ադրբեջանական կողմից մաքսակետեր դնելուն զուգահեռ, այսպիսով՝ իշխանությունը այս մեղադրանքով փորձելու է փակել Դավթյանի բերանը, որպեսզի հնազանդ կատարի բոլոր հանձնարարությունները՝ կապված Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։
 
Մասնավորապես՝ ՊՆ նախարար Արշակ Կարապետյանն երեկ չի համաձայնել իշխանության հետ՝ թողնել, որպեսզի ադրբեջանցիները անարգել տեղաշարժվեն մեր տարածքում, այս իսկ պատճառով ազատման դիմում է գրել։ Թիրախում հայտնվել է Արտակ Դավթյանը․ պայման են դրել՝ կա՛մ կատարում ես մեր հրամանները՝ ադրբեջանցիներին չխանգարելու հետ կապված, կա՛մ կալանավորվում ես։
 
Իրավապահ մարմիններն իշխող ուժի հրահանգով ամեն ինչ անում են, որ մեղադրանք առաջադրելու թեման չհրապարակայնացվի։ Ընդ որում, նախաքննական մարմինն այս քրեական գործով հայտնվել է փակուղում, քանի որ ԳՇ-ի բոլոր պնդումները հիմնավորվել են, որ հրթիռները եղել են որակյալ և դրանք գնելու անհրաժեշտությունը իրականում եղել է։
 
Նույն տեղեկություններով՝ Դավթյանի շահերը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության նախկին պետ Մնացական Մարուքյանը, որն այժմ անցել է փաստաբանական գործունեության։ Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ տեղյակ չէ՝ ինչ մեղադրանքի մասին է խոսքը, և ինքը նշված գործով որպես փաստաբան ներգրավված չէ։
 
Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica