close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մինչև օրս Փաշինյանը չի ասել, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու. Աննա Գրիգորյան

Հասարակություն

29 Հոկտեմբերի 2021, 21:47
 Մինչև օրս Փաշինյանը չի ասել, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու. Աննա Գրիգորյան

Հայկական կողմի կրած պարտությունը միտումնավոր սխալների համակցության արդյունք է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Կորսված հաղթանակ. դավաճանություն թե անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Հաշվի առնելով, թե պատերազմից հետո ինչ հռետորաբանությամբ է հանդես գալիս իշխանությունը Արցախը մոռացության մատնելու վերաբերյալ, կարելի է ասել, այո, նրանց թիվ մեկ նպատակը մարդկանց ուղեղներից ու գիտակցությունից Արցախը ջնջելն է, ճիշտ այնպես, ինչպես անում են Շուշիի դեպքում: Այո, մենք հնարավորություն ունեինք հոկտեմբերի 19-ին Շուշին պահել մեր վերսհսկողության ներքո»,-ասաց նա:

Աննա Գրիգորյանը  նշեց, որ ԱԺ ամբիոնից գեթ մեկ անգամ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու, «չնայած ես խնդրել եմ, որ շատ հստակ այդ արձանագրումն անի»։

«Մինչև այսօր չեն խոսում դեօկուպացիայի մասին։ Հետևաբար ակնհայտ է, որ այս իշխանությունները քաղաքականություն են տանում, որպեսզի Արցախը մեզանում մոռացության մատնվի։ Հենց այս համակցության մեջ պետք է ասել, որ միտումնավոր Հայաստանն ու Արցախը պարտության տանելու քաղաքականություն է տարվում»,- նշեց Գրիգորյանը։

Սյունեցի պատգամավորի պնդմամբ, Սյունիքում տարածքների հանձման հետ կապված մեկ դրվագով արդեն կարելի է արձանագրել պետական շահի դավաճանության փաստ. «Դեկտեմբերի 18-ին, չնայած որևէ կերպ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված չէր, Կովսականից ու Սանասարից հետ են քաշվել զորքերը, ինչպես երեկ Փաշինյանը հայտարարեց իր միանձնյա որոշման արդյունքում։ Ինքը կարո՞ղ էր նման որոշում կայացնել։ Իրավապահ համակարգը պետք է անհապաղ զբաղվի դրանով։ Նա հայտարարում է, «արել եմ, որովհետև ունեի համոզմունք, որ Սյունիքին վտանգ է սպառնում»։ Այսինքն, հնչեցնում է ոչ թե փաստեր, այլ ասում է՝ ունի համոզմունք»,- ընդգծեց Գրիգորյանը։

Անդրադառնալով Փաշինյանի հիմնավորմանը, թե Սանասարն ու Կովսականը հանձնել է Ադրբեջանին՝ ռազմավարական նշանակության ճանապարհները չկորցնելու համար, Գրիգորյանն այն անհեթեթ որակեց, նշելով, որ այսօր Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն հատվածներն ադրբեջանական վերահսկողության ներքո են:

«Կապան-Ճակատեն ճանապարհը, որը ևս ռազմավարական նշանակության ճանապարհ է՝ հաշվի առնելով, որ դեպի Մեղրի տանող մեր այլընտրանքային ճանապարհն է և որի վրա մի քանի գյուղեր կան, ևս անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Հետևաբար, այն պնդումը, որ նա դա արել է, որպեսզի չկորցնենք ռազմավարական նշանակության ճանապարհները, մեղմ ասած, անհեթեթ է և անհնար է արդարացնել»,- շեշտեց Աննա Գրիգորյանը։

«Ես ու իմ ընկերները շատ հաճախ ենք խոսում Սանասարի ու Կովսականի անհիմն, առանց իրավական հիմքի հանձնման մասին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, ծաղրական կերպով ասում է, Սանասարն ու Բաղդասարը։ Այդ նրա «Բաղդասար» ասած հատվածում Ալիևն ու Էրդողանը հանդիպում են, քննարկում լուրջ տարածաշրջանային ճանապարհային հարցեր, իսկ Փաշինյանն ուղղակի ծաղրանքով է խոսում այդ տարածքի մասին»,- նշեց նա։

Աննա Գրիգորյանը միաժամանակ ընդգծեց, որ 2020թ. հոկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք ու համայնքապետերին ասում, որ պետք է կազմակերպել Սյունիքի ինքնապաշտպանություն։

«Մեր գործընկերներց մեկը շատ լեգիտիմ հարց է բարձրացնում. Հոկտեմբերի 18-ին Դուք արդեն գիտեի՞ք, որ այդ բոլոր տարածքները հանձնվել են ու պետք է անցնել Սյունիքի ինքնապաշտպանությանը։ Այս հարցին դեռ պատասխան չկա, թե ինչու հոկտեմբերի 18-ին մենք պետք է մտածեինք Սյունիքի ինքնապաշտպանության մասին։ Բայց իհարկե համայնքապետերը կառուցել են պինդ բնագիծ, համոզված լինելով, որ նահանջ չի լինելու, մինչև դեկտեմբերի 17-ը, երբ եղավ Նիկոլ Փաշինյանի հրամանը»,- ասաց նա։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica