close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել «Արցախի հոգևոր-պատմական հուշարձանները» խորագրով քարտեզ

Հասարակություն

28 Հոկտեմբերի 2021, 16:22
 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել «Արցախի հոգևոր-պատմական հուշարձանները» խորագրով քարտեզ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը, համագործակցելով Հայաստանում քարտեզների հրատարակության գործում մասնագիտացած «Կոլաժ» հրատարակչության հետ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ լույս է ընծայել «Արցախի հոգևոր-պատմական հուշարձանները» խորագրով քարտեզ (հայերեն, անգլերեն, ռուսերեն)։



Սա Մայր Աթոռի հրատարակչության առաջին փորձառությունն է առանձին քարտեզ հրատարակելու, սակայն վանքերի և եկեղեցիների տեղագրման խտության տեսանկյունից նախադեպը չունի։

Քարտեզները բացառիկ են նաև սահմանագծման տեսանկյունից, քանի որ երեք տարբեր գծագրումով նշված են Արցախի, ԼՂԻՄ և ներկայումս ադրբեջանական զինված ուժերի կողմից 2020 թ-ին բռնազավթված տարածքների սահմանները, որի միջոցով հնարավոր է հստակ տեղորոշմամբ տեսնել այն վանքերը, եկեղեցիները և պատմա-կրոնական նշանակություն ունեցող հուշարձանները, որոնք մնացել են գերության մեջ։ Քարտեզը, վստահաբար, օգտակար կլինի թե՛ պատմաբանների, թե՛ հուշարձանագետների, թե՛ միջազգայնագետների և թե՛ թեմայով հետաքրքրվող այլ անձանց։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica