close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրապարակվել է Սյունիքում զորքերի հետքաշման շուրջ քննարկումներին մասնակցած անձանց ցուցակը

Քաղաքական

28 Հոկտեմբերի 2021, 15:57
 Հրապարակվել է Սյունիքում զորքերի հետքաշման շուրջ քննարկումներին մասնակցած անձանց ցուցակը

Երեկ ԱԺ-ում պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը ո՞վ է տվել, դա Անվտանգության խորհրդի նիստի որոշո՞ւմ է եղել, թե՞ ոչ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ անձամբ է այդ որոշման պատասխանատուն, որոշումը կայացվել է քննարկումների արդյունքում, որոնց ներկա են եղել նաև ՊՆ նախկին նախարարը, ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նիկոլ Փաշինյանը հավելել էր, որ որոշումը կայացվել է պատերազմից խուսափելու համար, իսկ ԱԳ նախկին նախարարը՝ Արա Այվազյանը, որն ասում էր, որ տեղյակ չի եղել այդ որոշումից, իրականում ներկա է եղել այդ քննարկումներին։ Փաշինյանի պնդմամբ՝ որոշումը կայացվել է Սյունիքում ստրատեգիական նշանակության ճանապարհը չկորցնելու նկատառումով։

Armlur.am-ի ձեռքի տակ է հայտնվել Սյունիքում զորքերի հետքաշման որոշման քննարկումների մասնակիցների ցուցակը։ Ընդ որում՝ Սյունիքում զորքերի հետքաշման շուրջ քննարկումներ եղել են մի քանի անգամ, որոնց մասնակցել են նաև ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը և նրա տեղակալը։ 

Armlur.am-ը ներկայացրել է քննարկումների մասնակիցների ցուցակը։

Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես
Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ
2 Դեկտեմբերի 2021, 17:12 Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica