close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախը պետք է քրգործ հարուցի Նիկոլ Փաշինյանի և այլ իշխանականների դեմ

Արցախ

28 Հոկտեմբերի 2021, 15:06
 Արցախը պետք է քրգործ հարուցի Նիկոլ Փաշինյանի և այլ իշխանականների դեմ

Արցախի իշխանությունները պետք է քրեական գործեր հարուցեն Նիկոլ Փաշինյանի և իշխանության այլ ներկայացուցիչների դեմ` Արցախի տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության և ինքնիշխանության դեմ քայլերի համար:

Անցյալ տարվա պատերազմից հետո, երբ թշնամին արդեն ոտնձգություններ էր կատարում և ներխուժում հայկական տարածք, իշխանությունները հայտարարում էին, որ Ադրբեջանը մտել է իր սեփական տարածքը: Օրինակ`  սեպտեմբեր ամսին Հայաստանը և Արցախը կապիտուլյացիայի հասցրած Փաշինյանը, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուն, Որոտան և Նոր Առաջաձոր գյուղերն անվանել էր ադրբեջանական անուններով «Էյվազլի և Չայզամի»:

Նշված տարածքների մի մասը ՀՀ-ի, մյուս մասն էլ Արցախի Քաշաթաղի շրջանի մի մասն էը, որը ժամանակավորապես օկուպացված է թշնամու կողմից:

Փաշինյանն այնուհետև բացատրել էր, որ նման կերպ է արտահայտվել՝ ցույց տալու համար, որ ադրբեջանցիները մտել են ոչ թե Հայաստանի տարածք, «այլ իրենց»:

«Ճանապարհի այդ հատվածը, փաստացի, վերահսկվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից, ադրբեջանական հատված է, խոսքը ճանապարհի հայկական հատվածի մասին չէ:  Գորիս – Կապան ճանապարհահատվածն ունի երկու կտոր, որոնք ադրբեջանական  կողմում են, և կարծում եմ, որ վարչապետն այս շեշտադրումներով է խոսել ստեղծված իրավիճակի մասին՝ ընդգծելու համար, որ ադրբեջանական զինված ուժերը հայկական սուվերեն տարածք չեն ներխուժել, այլ ճանապարհի այն հատվածում են, որը ադրբեջանական կողմում է»,- մանրամասնել էր  հետո ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ  Աղաջանյանը

Նշված հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՔՊ-ական պատգամավորը խախտում են Արցախի Քրեական օրենսգրքրի 313-րդ` «Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները» հոդվածը:

Բացի Փաշինյանից, նման հայտարարություններ արել են նաև այլ իշխանական չինովնիկներ: Օրինակ` օրերս ՔՊ պատգամավոր Վիգեն  Խաչատրյանը հայտարարել էր, որ «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը բավական վտանգավոր է Հայաստանի համար: 

Սրանք ակնհայտ  լևոնտերպետրոսյանական զիջողական քաղաքականության հերթական դրսևորումներից են: 

Դեռևս 2018 թ. հուլիսի 31-ին ՀՀ առաջին նախագահի «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը ասել էր, որ «Արցախի ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են, և դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում»:

Դրանից հետո ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը հայտարարել էր, որ ՀԱԿ անդամի հայտարարության վերաբերյալ ՀՅԴ-ն Արցախի դատախազություն հաղորդում է ներկայացրել, որ Զ. Թադևոսյանի հայտարարությունները, ըստ ԱՀ գործող օրենսդրության, քրեորեն պատժելի են, քանի որ դրանով հարցականի տակ է առնվել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

Օրեր անց Զոյա Թադևոսյանը ներողություն խնդրեց:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica