close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կլինեն նոր սենսացիոն բացահայտումներ իշխանության դավաճանական գործողությունների մասին․ Արթուր Ղազինյան

Քաղաքական

28 Հոկտեմբերի 2021, 14:12
 Կլինեն նոր սենսացիոն բացահայտումներ իշխանության դավաճանական գործողությունների մասին․ Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանը խոստանում է նոր սենսացիոն բացահայտումներ 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ ռազմաքաղաքական իշխանության դավաճանական որոշումների և գործողությունների վերաբերյալ: Դրանք կհրապարակվեն վաղը կայանալիք՝ «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի ընթացքում։ Այն կազմակերպել է «Հայաստան» դաշինքը։

Բանախոսները կլինեն անվտանգային հարցերով փորձագետ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և այլք։

Կքննարկվեն  44-օրյա պատերազմի խայտառակ պարտության ներքաղաքական և աշխարհաքաղաքական պատճառները:

«Սպասվում է խորքային քաղաքական և մասնագիտական քննարկում, կլինեն նոր սենսացիոն բացահայտումներ 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ ռազմաքաղաքական իշխանության դավաճանական որոշումների և գործողությունների վերաբերյալ: Միասին գտնենք «սրանք անգրագե՞տ են, թե՞ դավաճան» ամենակարևոր հարցի պատասխանը»,- նշել է Ղազինյանը։

 

Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն
5 Դեկտեմբերի 2021, 23:25 Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica