close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեր դարդը լացեք, «Հայաստան» դաշինքին էլ դասեր մի տվեք․ Աննա Գրիգորյանը՝ իշխանականներին

Քաղաքական

28 Հոկտեմբերի 2021, 13:29
 Ձեր դարդը լացեք, «Հայաստան» դաշինքին էլ դասեր մի տվեք․ Աննա Գրիգորյանը՝ իշխանականներին

«Իշխող խմբակցությունում պատգամավոր կա  շատ հաճախ է մտահոգություններ հայտնում «Հայաստան» դաշինքի վերաբերյալ։  Էնքան հաճախ, որ վախենամ ընտրություններին «Հայաստան» դաշինքին է քվեարկել։ Բայց էդքան դարդ մի արեք, դուք ձեր դարդը լացեք ։ Մեզ ասում եք ինչի՞ Գորիսի ընտրություններին չգնացիք, էդ որ գնացիք մի մեծ շքախմբով , ի՞նչ արեցիք , հաղթեցի՞ք․  չհաղթեցիք, որովհետև գորիսեցին գիտի ում է  ձայն  տալիս,  ում  է վստահում։ Գյումրիում հաղթեցի՞ք, չհաղթեցիք,  Մեղրիում չհաղթեցիք, եկեք դուք ձեր  դարդը լացեք,  «Հայաստան» դաշինքին էլ դասեր մի տվեք»,-ԱԺ  իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Այնուհետև խոսքն ուղղելով Կապանի բնակիչներին պատգամավորն ասաց․

«Սիրելի  կապանցիներ, հատկապես հիմա խոսքոս ձեզ եմ հղում,  առաջիկայում ընտրություններն են և կարծում եմ արժանապատիվ կերպով կմասնակցեք ը նտրություներին և ձեր ձայնը կտաք այն մարդուն , ով ձեր կողքին է եղել ամենադժվար պահերին  և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից առաջ։

 Այստեղ մարդիկ կան, որ պարզապես իրավունք չունեն կապանցուն ասել սրան ընտրեք, նրան մի ընտրեք , դուք դրա իրավունքը չե՛ք վաստակել , հեռու մնացեք»,- խոսքը եզրափակեց  Աննա Գրիգորյանը։  

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն
5 Դեկտեմբերի 2021, 23:25 Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica