close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը և Թուրքիան F-35-ի վերաբերյալ վեճերի լուծման համար հանդիպում են անցկացրել

Աշխարհ

28 Հոկտեմբերի 2021, 12:10
 ԱՄՆ-ը և Թուրքիան F-35-ի վերաբերյալ վեճերի լուծման համար հանդիպում են անցկացրել

Եվրոպայի և ՆԱՏՕ-ի քաղաքականության գլխավոր տնօրեն Էնդրյու Լ. Վինտերնիցը և Պենտագոնի ղեկավարի Պլանավորման, գնումների և մատակարարման ծրագրերի ու վերլուծության գծով տեղակալ Մելիսա Բենկերտը հոկտեմբերի 27-ին գլխավորել են ԱՄՆ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Անկարայում, որի նպատակն է լուծել վեճերը և  չհանգուցալուծված խնդիրները Թուրքիային  F-35 ծրագրից դուրս մղվելու պատճառով։

Թուրքական պատվիրակության կազմում Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն են եղել։

Ըստ ամերիկյան The Pentagon-ի՝ հանդիպումը ցույց է տալիս Միացյալ Նահանգների կառավարության հանձնառությունը՝ հարգանքով վերջ դնել Թուրքիայի նախկին մասնակցությանը F-35 ծրագրին:

Քննարկումներն արդյունավետ են եղել, և պատվիրակությունները նախատեսում են առաջիկա ամիսներին կրկին հանդիպել Վաշինգտոնում:


Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն
5 Դեկտեմբերի 2021, 23:25 Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica