close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական մամուլ․ Վանում գանձագողերն ավերում են ուրարտական ժառանգությունը

Մշակույթ

26 Հոկտեմբերի 2021, 15:06
 Թուրքական մամուլ․ Վանում գանձագողերն ավերում են ուրարտական ժառանգությունը

Վանի Զըրնեքոլ գագաթին, որտեղ առկա են ուրարտական մշակույթի ժառանգության հետքեր, գանձագողերը մեծ ավերածություններ են կատարում։ «Arsisa» լեզվի և մշակույթի ուսումնասիրությունների միության ղեկավար խորհրդի անդամ Ջևդեթ Զիլանլըն իր վրդովմունքն է հայտնել այդ փաստի առթիվ՝ շեշտելով, թե իսկական գանձն անգիտակցաբար ոչնչացվում է գանձ որոնողների կողմից։

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով Gazeteduvar.com կայքէջը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Զըրնեքոլի գագաթին մասնավորապես գտնվել են ուրարտական շրջանի հավաքական բնակավայրեր։ Եւ նախքան այս վայրում հնագիտական պեղումների մեկնարկը նկատվել է, որ գանձագողերն ավիրում են այդ տարածքը։ Ուրարտական մշակութային ժառանգության հետքերը գանձ որոնողների կողմից վերացվում են բուլդոզերների միջոցով։

Ջևդեթ Զիլանլըն Gazeteduvar.com լրատվակայքի թղթակցի հետ զրույցում հիշեցնելով, որ պատմությունից մնացած ամեն մի քար ժառանգություն է ապագա սերունդների համար, նշել է․ «Քանի դեռ մենք դա չենք գիտակցում, հաստատ ոչ մի բանի չենք հասնի։ Որպես հավաքականություն՝ մեր ամենամեծ թերությունն էլ հենց դա է։ Դրա համար էլ ասում եմ, որ պատմությունից մնացած ամեն մի քար անցյալի քաղաքակրթություններից մեզ թողնված ժառանգություն է։ Ամեն մի քար մեկական գանձ է, որը ոսկու արժեք ունի։ Մեր աչքի առաջ գանձերն անգիտակցաբար ոչնչացնելը աներևակայելի անգրագիտություն է»։

Թուրքական աղբյուրի թղթակից Իդրիս Յըլմազը զրուցել է նաև Վանի «Հարյուրամյա տարի» համալսարանի Գրականության ֆակուլտետի հնագիտության բաժնի ղեկավար, դոկտոր, պրոֆ․ Ռաֆեթ Չավուշօղլուի հետ, ով ընդգծել է, որ տվյալ վայրում պահպանված ուրարտական պատմական հուշարձանի ավերակները «Արևելյան Անատոլիայի», այսինքն՝ Արևմտյան Հայաստանի առաջին կրակարանի մնացորդներն են։

Իսկ քարերի վրա փորագրված պատկերները «գանձի տեղը ցույց տվող նշաններ» համարողներին պատասխանել է սոցիոլոգ Զեյնել Աբիդին Չելեբին, ով շեշել է այդ ընկալման սխալ լինելու հանգամանքը։ Նա Gazeteduvar.com լրատվակայքի թղթակցին հայտնել է․ «Ներկայում գանձ որոնողները հիմնականում երբ պատմական հուշարձանի վրա խաչի, հավի, առյուծի, բադի կամ ձվի պատկերներ են տեսնում, դրանք համարում են գանձի տեղը սույց տվող նշաններ։ Մի բան, որն ամբողջովին սխալ է։ Խաչի նշանները կամ քրիստոնյաների գերեզմանն է խորհրդանշում, կամ էլ՝ նրանց սրբավայրերը։ Ինչ վերաբերում է հավի և ձվի պատկերներին, ապա դրանք արվում էին այն նկատառմամբ, որ տվյալ շինության կառուցումը լավ ընթանա։ Իսկ զանազան կենդանիների պատկերներն ուժն են ներկայացնում։ Իրականում ապագային թողնված ժառանգությունն է ավիրվում»։

https://www.gazeteduvar.com.tr/vanda-defineciler-urartu-mirasini-is-makineleriyle-tahrip-ediyor-haber-1539408

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica