close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց․ Գեղամ Նազարյանի հարցը՝ Վահան Քերոբյանին

Քաղաքական

26 Հոկտեմբերի 2021, 11:21
 Ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց․ Գեղամ Նազարյանի հարցը՝ Վահան Քերոբյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին,  ասաց, որ իրեն խնդրել են բարձրացնել մեկ հարց՝  ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց։

 «Վերջին հաշվով՝ Դուք նշեցիք,  որ այս ամենն  արվում է, որ մեր ժողովուրդն  աշխատի։ Դուք նկատե՞լ  եք, որ մեր ժողովուրդը չափից ավելի է աշխատում, մեր ժողովուրդն  աշխատում է կիրակի օրերին շինհրապարակներում, տոնական օրերին՝  խանութներում, մեր ժողովուրդը հանգիստ, որպես այդպիսին, չունի։  Դեկտեմբերի 31-ից  հունվարի 7-ն  առիթ էր գոնե մի մասի համար՝   ընտանիքով հավաքվելու, միմյանց տեսնելու»,- ասաց Գեղամ  Նազարյանը։

Շարունակելով միտքը՝ պատգամավորն ընդգծեց․ «Ճի՞շտ է, արդյոք, այն  պնդումը, որ այս ամենի նպատակն էր  մոտիվ գտնել՝ հունվարի 7-ն աշխատանքային տոն հռչակելու,  որովհետև մնացած  բոլոր 4 տաղավար տոներին  հաջորդած մեռելոց՝ հիշատակի օրերը խլեցին, մնացել էր հունվարի 7-ը, դա էլ խլեցիք»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica