close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումների ժամանակ բարձր է գնահատել Սփյուռքի աջակցությունը Արցախին

Արցախ

23 Հոկտեմբերի 2021, 11:23
 Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումների ժամանակ բարձր է գնահատել Սփյուռքի աջակցությունը Արցախին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 21—ին Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել համայնքային հոգևոր առաջնորդների և Հայ դատի տեղի գրասենյակի ղեկավարության հետ: 

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանի հետ հանդիպումներում Արտակ Բեգլարյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, անվտանգային ու մարդասիրական մարտահրավերները և կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Պետական նախարարը երախտագիտություն է հայտնել հոգևոր առաջնորդներին Արցախին ցուցաբերվող շարունակական ու սրտացավ աջակցության համար՝ ընդգծելով դրա հատկապես բարոյական նշանակությունը Արցախի բնակչության համար:

Պետական նախարարը հանդիպել է նաև ԱՄՆ արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի անդամներին՝ ատենապետ Նորա Հովսեփյանի գլխավորությամբ: Նա բարձր է գնահատել Հայ դատի գրասենյակի գործունեությունը Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության գործում:

Բոլոր հանդիպումներում կողմերը քննարկել են Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համատեղ ջանքերով հետպատերազմյան մարդասիրական հիմնախնդիրների լուծմանն առնչվող մի շարք հարցեր:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica