close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի մոտ դավեր է նյութում. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

23 Հոկտեմբերի 2021, 08:44
 Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի մոտ դավեր է նյութում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իշխանության թևում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: Բանն այն է, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը որոշել է, որ ղեկավարն ինքն է ու իր թիմի անդամների մասով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ դավեր է նյութում: Հարությունյանն արդեն չի էլ թաքցնում դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստերի ժամանակ։

Ըստ մեր տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանը դժգոհ է կառավարության ներկայացուցիչներից ու նիստերի ժամանակ դժգոհում է հատկապես ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանից, մշտական իր դժգոհությունն է հայտնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանից, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանից ու անգամ խնդիրներ ունի իր մամուլի պատասխանատուի հետ:

Ըստ մեր տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանը փորձում է նաև կառավարության ներսում թիմ ձևավորել ու այնպես անել, որ կառավարության տարբեր գերատեսչություններում իր քիմքին հարիր անձինք աշխատեն: Թե այս իրավիճակը ինչքան կհանդուրժի Փաշինյանը, դժվար է ասել, քանի որ, ըստ մեր աղբյուրների, օր օրի ՔՊ թիմում լարվածությունն ավելանում է, ու պառակտվածությունը՝ մեծանում:

Նշենք, որ նմանատիպ գործելոճ էր որդեգրել նաև Արսեն Թորոսյանը, որն այժմ շարքային պատգամավոր է»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica