close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անթալիայում կբացվի ռուս-թուրքական բարեկամության այգին

Տարածաշրջան

22 Հոկտեմբերի 2021, 15:31
 Անթալիայում կբացվի ռուս-թուրքական բարեկամության այգին

Թուրքիայի հարավարևմտյան Անթալիա նահանգի Մուրաթփաշա շրջանում կբացվի ռուս-թուրքական բարեկամության այգի։

Մուրաթփաշայի քաղաքապետարանից հայտնում են, որ այգում տեղադրվել է ռուս հայտնի գրող Լև Տոլստոյի կիսանդրին։

Այգին հիմնվել է Չաղլայան թաղամասում՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման նպատակով։ Այգու տարածքը մոտ երեք հազար քառակուսի մետր է:

Տոլստոյի կիսանդրին շրջանի քաղաքապետարանին են նվիրել Միջազգային համագործակցության ռուսական ասոցիացիան, Թուրքական բարեկամության ասոցիացիան և «Մշակույթների երկխոսություն-մեկ աշխարհ» հիմնադրամը։

Մուրաթփաշայի քաղաքապետարանի ղեկավար Ումիթ Ույսալը հայտնել է, որ, վերջին պաշտոնական տվյալներով, Անթալիայում մշտական հիմունքներով ապրում է 95 հազար օտարերկրացի շուրջ 90 երկրից։ Ըստ նրա՝ Անթալիայում ապրում է մոտ 20 հազար ռուս, որոնք քաղաքն իրենց տունն են համարում։

Այգու բացման արարողությունը նախատեսված է հոկտեմբերի 23-ին:

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica