close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան ռազմական շարասյուն է ուղարկել սիրիական Իդլիբ

Աշխարհ

22 Հոկտեմբերի 2021, 15:02
 Թուրքիան ռազմական շարասյուն է ուղարկել սիրիական Իդլիբ

Թուրքիան 31 մեքենաներից բաղկացած ռազմական շարասյուն է ուղարկել Սիրիայի հյուսիս-արևմուտք՝ Իդլիբում գտնվող իր ռազմական հենակետերը․ հայտնում են տեղական աղբյուրները։

Ավտոշարասյունը ներառում է նյութատեխնիկական և ռազմական մատակարարումներ և Սիրիա է մտել Թուրքիայի ու Սիրիայի միջև գտնվող Քաֆր Լուսին անցակետով. հայտնում է SANA-ն։

«Թուրքական ուժերը փոխադրել են տրանսպորտային միջոցների երկու խմբաքանակ, այդ թվում՝ 31 բեռնատար և ռազմական մեքենա՝ բեռնված նյութատեխնիկական միջոցներով, զինամթերքով, զենքով և ցեմենտի բլոկներով։ Թուրքական մի շարք մեքենաներ լի են եղել որակյալ զինատեսակներով, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի կողմից արտադրված ջերմային հակատանկային կայանքներով և տարբեր զենիթային համակարգերով»,- ասել են աղբյուրները։


Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica