close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյումրիում Նիկոլը երաշխավորված պարտվել է, բայց Բալասանյանը երաշխավորված այս անգամ էլ նրա պո՞չը կբռնի

Քաղաքական

21 Հոկտեմբերի 2021, 20:38
 Գյումրիում Նիկոլը երաշխավորված պարտվել է, բայց Բալասանյանը երաշխավորված այս անգամ էլ նրա պո՞չը կբռնի

Շիրակի մարզկենտրոն, ՀՀ երկրորդ խոշոր քաղաք Գյումրին հայտնի է իր ավանդույթներով, այդ թվում՝ քաղաքական։ Մասնավորապես, Գյումրիում գրեթե բոլոր իշխանությունների օրոք իշխանություններն ընտրություններում պարտվում են կամ չեն ստանում այն «ձայները», որ իրենք կցանկանային կամ ակնկալում էին։ Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի նախագահական պաշտոնավարման տարիներին պատկերը շատ չի տարբերվել, այն դեպքում, երբ երբևէ Գյումրու եւ գյումրեցիների համար չի արվել ավելին, քան 1998-2008թթ. ժամանակահատվածում։ Ինչեւէ։

Այնպես որ, Գյումրուց իր «թավշյա» կործանման երթն սկսած Նիկոլ Փաշինյանը, արդեն որպես իշխանություն, Գյումրիում պարտվել է, կարելի է ասել՝ երաշխավորված։ Համենայն դեպս հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում, ի դեպ, ընտրողների չափազանց ցածր մասնակցության պայմաններում անգամ (ցածր մասնակցությունը միշտ իշխանություններին է ձեռնտու) Փաշինյանը, ի դեմս իր ՔՊ-ի ու իր մարզպետի, Գյումրիում պարտվեց։ Եվ հրաշալի է։

Սակայն հիմա առավել ակտիվ քննարկվում է այն հարցը, թե «Բալասանյան» դաշինքը, որ վերջին ՏԻՄ ընտրություններում քվեարկությանը մասնակցած 26420-ի (ընդհանուր ընտրողների հազիվ 24,1 տոկոսը) 36,6 տոկոս ձայներն է ստացել, արդյոք կխոնարհվի՞ 29 տոկոս ստացած Նիկոլին, ի դեմս Շիրակի մարզպետի։ Կարճ ասած, Սամվել Բալասանյանը մի հատ էլ Նիկոլի՞ թրի տակով կանցնի, թե՞ ոչ։

Նշենք, որ Գյումրու ավագանի, ըստ ՏԻՄ ընտրության արդյունքների, անցել է 5 ուժ։ Ու հիմա հարցն այն է, որ այդ ուժերից ոչ մեկի ստացած քվեները չեն բավարարում միանձնյա քաղաքային իշխանություն ձեւավորելու համար, ուստի հարկ կլինի կոալիցիա կազմել։

Ո՞վ որի հետ։ Այո, Նիկոլը Գյումրիում ակնհայտորեն պարտվել է, բայց կարծես հնարավոր է, որ նիկոլիզմը, ամեն դեպքում, իրենն անի։ Այսօր շատ են խոսակցություններ շրջանառվում, որ «Բալասանյան դաշինքը», իր ղեկավար Սամվել Բալասայանի գլխավորությամբ կարող է Գյումրու ավագանիում կոալիցիա կազմել Նիկոլի ՔՊ-ի հետ։ Մեծ հաշվով, Սամվել Բալասանյանը, ում ճակատին, իր իսկ խոսքերով՝ «գրված էր ՕԵԿ», այդ արտահայտությունից հետո ում փափախն ասես, որ չի դրել։ Երբ ՕԵԿ-ի նավակը երերաց, պարզվեց, որ Բալասայանի ճակատին համ էլ ԲՀԿ էր գրված, հետո, երբ Ծառուկյանի գլխին ամպեր կուտակվեցին, Բալասանյանի ճակատին արդեն ՀՀԿ էր գրված, դե, հիմա էլ, հասկանալի է։ Այսինքն՝ ի՞նչ է եղել, որ մի հատ էլ «ես Նիկոլ եմ» չգրվի։

Սակայն այս պարագայում, որքան էլ դա տարօրինակ չհնչի, էականը ոչ այնքան Բալասանյան-Նիկոլ կոալիցիայի կամ որեւէ այլ կոալիցիայի հավանականությունն է, այլ այն, թե դա ինչ ազդեցություն կգործի Գյումրու ընդհանուր մթնոլորտի, գյումրեցիների տրամադրությունների վրա։

Մեծ հաշվով, էական պարագան այն է, որ Գյումրին, թող որ ընտրողների ընդհանուր թվի 25 տոկոսի 2/3-ի մասով, մերժել է Նիկոլ Փաշինյանին ու նրա ՔՊ-ներին։ Ենթադրելի է, որ եթե Բալասանյանը կոալիցիա կազմի մերժված Նիկոլի հետ, ապա ավելի կբորբոքի Գյումրու հակաիշխանական տրամադրությունները, դժգոհությունները կավելանան ու չեն նվազի։

Իսկ հնարավո՞ր է, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները «խոսացած» էին, նկատի ունենք այն, որ միգուցե Բալասանյանն ու ՔՊ-ները նախապես ինչ-ինչ պայմանավորվածություններ են ունեցել։ Հնարավոր է, ոչինչ բացառված չէ։

Բայց իրական ընդդիմադիր ուժերին թերեւս ոչ թե դա պետք է անհանգստացնի կամ հետաքրքրի, այլ Հայաստանի կործանման հիմնապատճառի պարտությունը ՀՀ երկրորդ խոշոր քաղաքում ․ հասարակության այդ տրամադրությունների տարածումն ու ավելացումը՝ չարիքի իշխանությունից արդեն երկրով մեկ ազատվելու համար։

Առաջիկայում էլի ընտրություններ կան, որոնք տրամադրությունների ուղեցույց կարող են լինել։

Արմեն Հակոբյան

Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես
Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ
2 Դեկտեմբերի 2021, 17:12 Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica