close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելն անհնար է, որովհետև օրինական չէ, թղթի կտոր է․ Հայկազուն Ալվրցյան

Քաղաքական

20 Հոկտեմբերի 2021, 17:51
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելն անհնար է, որովհետև օրինական չէ, թղթի կտոր է․ Հայկազուն Ալվրցյան

Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելն անհնար է, որովհետև Կարսի պայմանագիրը օրինական չէ, ինչը օրինական չէ՝ չես կարող չեղյալ հայտարարել, որովհետև դա վավերացված չէ, թղթի կտոր է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը, որը մասնակցում է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախաձեռնած՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

«Ոչ թե Կարսի պայմանագիրն է այսօր խնդիր, այլ դրանով մեզ փաթաթված իրավիճակը, որի տակից մենք դուրս չենք կարող գալ»,-ասաց նա։

Հայկազուն Ալվրցյանը սխալ է համարում այն տեսակետը, թե պայմանագրերը կարող են չեղարկվել ըստ ցանկության։ Դա, ըստ նրա, հնարավոր չէ նաև այն պատճառով, որ եթե մի պայմանագիր չեղյալ ես հայտարարելու, պետք է կարողանաս դրա տակից դուրս գալ։

«Պայմանագիրը չեղյալ հայտարարել նշանակում է նոր պայմանագրի պատրաստ լինել, նոր պայմանագրերը, սովորաբար, միշտ պատերազմներից հետո են կնքվում, այսինքն, պատերազմի պատրաստ լինել։ Մենք, ցավոք, արդեն մի պատերազմ պարտվեցինք, և այդ պարտությունը մեզ համար բավականին լուրջ դաս հանդիսացավ և համընկավ Կարսի պայմանագրի 100-ամյակի հետ․ կարծես շատ նմանություն ունի՝ Կարսի անկումը, Շուշիի ակնումը, որոնք դարձյալ սպառնում են մեր պետականության հեռանկարին»,-ասաց նա։

Հայկազուն Ալվրցյանի համոզմամբ՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը հիշելը ոչ մի բան չի կարող տալ, որովհետև դրանք ինչ պիտի տային, ցավոք սրտի, տվել են, նրանք մեզ տվել են շատ ծանր աշխարհաքաղաքական վիճակ, և նեղ սահմաններ։

«Իսկ դրանք հիշելը առնվազն ունի դրանցից դասեր քաղելու, դրանք հասկանալու և հատկապես մեր օրերում, երբ իրավիճակներ են կրկնվում, դրանց խորհուրդները հասկանալու հնարավորություն»,-նշեց նա։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica