close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուկաշենկոն քննադատել է հարկադիր պատվաստումներն եւ տուգանքները դիմակ չկրելու համար

Աշխարհ

19 Հոկտեմբերի 2021, 18:11
 Լուկաշենկոն քննադատել է հարկադիր պատվաստումներն եւ տուգանքները դիմակ չկրելու համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է հարկադիր պատվաստումը, դիմակների բացակայության համար տուգանքները եւ ոստիկանության հայտարարված ռեյդերը:

«Մեկ անգամ եւս շեշտեմ. չնայած բացասական եւ կոշտ վերաբերմունքին մարդկանց նկատմամբ, դիմակներ եւ այլն՝ պատվաստվել պետք է: Ես երբեք դրան դեմ չեմ եղել,- երեքշաբթի ասել է Լուկաշենկոն համաճարակաբանական իրավիճակի եւ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին նվիրված հանդիպման ժամանակ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:- Հակառակ դեպքում, ինչու՞ ես պայմանավորվեցի [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ, որպեսզի մենք ստանանք այդ Sputnik-ը: Ես չեմ կարող արգելել մարդկանց պատվաստել, բայց եւ դուք մարդկանց չեք լարի»:

Լուկաշենկոն առողջապահության նախարար Դմիտրի Պինեւիչին հարցրեց՝ արդյոք նիստին ներկա բոլոր անձինք ՊՇՌ թեստ են հանձնել եւ կարանտինի մեջ են եղել նախագահի հետ հանդիպումից առաջ: Ստանալով բացասական պատասխան՝ Լուկաշենկոն ասաց. «Դուք ճիշտ եք վարվել: Որովհետեւ դա մեր երկրում ընդունված չէ: Թեեւ ամբողջ աշխարհում մարդիկ չեն գնում նախագահի մոտ առանց կարանտինի, էլ չեմ ասում՝ չստուգված: Ուրեմն ինչու եք ծաղրում մարդկանց, եթե ազատորեն մտնում եք նախագահի մոտ»:

«Ինչո՞ւ եք ամբողջ երկրով աղմուկ բարձրացրել: Ինչո՞ւ են ոստիկանները մոբիլիզացվել դիմակային ռեժիմի ստուգման համար: Կպնում եք ամենուր, նույնիսկ՝ առանց կանանց խնայելու»,- ասել է Լուկաշենկոն: Ընդ որում, նա դիմել է Ներքին գործերի նախարարության ղեկավարին. «Ես ձեզ զգուշացրել եմ: Դուք ի՞նչ է, անելիք չունե՞ք: Ինչո՞ւ եք օրենք խախտում: «Ո՞ւմ եք նմանվում»Մենք նման օրենք չունենք»: ,- հարցրել է պետության ղեկավարը: Նա նշել է, որ Բրեստում «արդեն սկսել են տուգանել, եւ արդեն ուժով, ծունկը կրծքին սեղմած, ստիպում են պատվաստվել»: «Չէ որ ես ձեզ խնդրել էի թույլ չտալ դա»,- հայտարարել է Բելառուսի առաջնորդը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica