close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս պարտությունն իշխանության համար պետք է սթափության կոչ լինի․ Գորիսի փոխքաղաքապետ

Քաղաքական

19 Հոկտեմբերի 2021, 18:00
 Այս պարտությունն իշխանության համար պետք է սթափության կոչ լինի․ Գորիսի փոխքաղաքապետ

«Այս հաղթանակը մեզ ավելի է պարտավորեցնում, պատրաստվում ենք հենց այս վայրկյանից լծվել գործի, շարունակել այն ծրագրերը, որոնք արդեն իսկ իրականացվում են Գորիսում, ներդնել նոր ծրագրեր, մտածել վաղվա օրվա մասին»,- News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում տարած հաղթանակից հետո արվելիք քայլերին։

Մենուա Հովսեփյանն ընդգծել է՝ ցանկացած իշխող ուժ պետք է գիտակցի, որ իշխանությունը հավերժ չէ, որ ամենուր հնարավոր չէ հաղթանակներ տոնել։ Գորիսում պարտությունն իշխանության համար, նրա խոսքով, պետք է սթափության կոչ լինի։

«Պետք է հաշվի նստել մեր բնակիչների տեսակետների հետ՝ կապված սահմանազատման, ճանապարհների, առհասարակ՝ անվտանգության հարցերի շուրջ»,- ասել է նա։  

 
 

Գորիսի վերընտրված փոխքաղաքապետը Սյունիքի, մասնավորապես՝ Գորիսի բնակիչների համար առաջնահերթ է համարել Գորիս-Կապան սպասարկող ճանապարհից օգտվելու հարցը։

«Եթե այդ ճանապարհը կորցնենք, կառաջանան բազում խնդիրներ մեր գյուղերի անվտանգության, մեր բնակիչների՝ այնտեղ բնակվելու ցանկության և վաղվա օրվա կայունության հետ կապված։ Կարելի է բանակցային սեղանին դնել մի թեզ, որ այդ ճանապարհը պահպանվի։ Այդ ճանապարհն է մեր Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի անվտանգության երաշխավորը։ Ես դեռ չեմ խոսում մարզում առկա մյուս խնդիրներից․ Սև լճի տարածքում թշնամին առաջ է եկել և մի քանի ամիս է՝ ՀՀ սուվերեն տարածքում է։ Պետք է բարձրաձայնել այս խնդիրները և լուծում տալ դրանց»,- ասել է Հովսեփյանը։ 

Այլընտրանքային ճանապարհի առկայությունը Մենուա Հովսեփյանը անվտանգային խնդիրների լուծում չի համարել։

«Այլընտրանքային ճանապարհը, միանշանակ, անվտանգության երաշխիք չէ։ Գյուղերի կառուցվածքը, աշխարհագրական դիրքը, տնտեսական կոմպոնենտը՝ շարժը, որն ապահովում է միջպետական ճանապարհը, շատ կարևոր հանգամանքներ են։ Միջպետական ճանապարհը չլինելու դեպքում գյուղերը լուրջ տնտեսական խնդիրներ կունենան»,- նշել է նա։

Գորիսի փոխքաղաքապետի խոսքով՝ Սյունիքի բազմաթիվ համայնքներ արդեն իսկ գյուղատնտեսական մեծ խնդիրների առջև են հայտնվել․ գյուղատնտեսությունը կաթվածահար վիճակում է, առաջացել են արոտավայրերի, անասնապահությամբ զբաղվելու խնդիրներ, բնակիչներին պատկանող անասուններն անցել են թշնամու վերահսկողության տակ անցած տարածք, մինչ օրս չեն վերադարձվել։  

«Բնակիչների մտահոգությունները բազմաթիվ են, իմ բարձրացրած հարցերի մասին մեր քաղաքացին անընդհատ է խոսում։ Հույս ունեմ, որ մեր բնակիչների հետ միասին կփորձենք լուծումներ տալ բոլոր այն խնդիրներին, որոնք այսօր սպառնալիք են մեր համայնքի զարգացմանը»,- ասել է Մենուա Հովսեփյանը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica