close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զոհված կամ հաշմանդամության կարգ ստացած զինծառայողի ուսանող զավակի վարձը լրիվ կփոխհատուցվի

Հասարակություն

19 Հոկտեմբերի 2021, 17:53
 Զոհված կամ հաշմանդամության կարգ ստացած զինծառայողի ուսանող զավակի վարձը լրիվ կփոխհատուցվի

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է օրենքի 67-րդ հոդվածը լրացնել նոր մասով. «Պետությունը Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի այն սովորողներին, որոնք ուսումնառության ընթացքում ձեռք են բերել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավիճակ, տրամադրում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցում՝ ՀՀ Կառավարության սահմանած կարգով»:

Նշենք, որ գործող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով սահմանված է, որ «Պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ) մինչև 27 տարեկան զավակների ընդունելությունը ՀՀ Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ՝ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ Կառավարության սահմանած կարգով»:

Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը և տարածվելու է նաև մինչև սույն օրենքի ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կընդգրկվի ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica