close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուժայինների ղեկավարներին ու ԱԳ, պաշտպանության նախարարներին արգելված է շփվել ընդդիմության հետ, հրահանգ է տրված ոչինչ չմեկնաբանել․ Աննա Մկրտչյան

Քաղաքական

18 Հոկտեմբերի 2021, 14:25
 Ուժայինների ղեկավարներին ու ԱԳ, պաշտպանության նախարարներին արգելված է շփվել ընդդիմության հետ, հրահանգ է տրված ոչինչ չմեկնաբանել․ Աննա Մկրտչյան

Պատերազմից հետո Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող պրոցեսների մասին տեղեկատվություն ստանալը մեծ խնդիր է ոչ միայն հասարակության, այլև ընդդիմության համար․ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով, մասնավորապես, Սյունիքի շուրջ զարգացումների մասին թեկուզ փոքրիշատե հստակություն պարունակող ինֆորմացիայի բացակայությանը։

Պատգամավորն ընդգծեց, որ մեկ ամիս շարունակ խորհրդարանական ընդդիմությունը պահանջում ու հորդորում է, որպեսզի ԱԱԾ տնօրենը, ԱԳ, պաշտպանության նախարարները, ԳՇ պետը պարզաբանումներով հանդես գան այս առնչությամբ, սակայն նրանց կողմից դրա փորձն անգամ չի արվում։ 

«Սա գոնե նվազագույնը հիմնավոր կասկած տալի՞ս է՝ ենթադրելու, որ այս մարդկանց ուղղակի արգելված է շփվել ընդդիմության հետ։ Պատգամավորներն ունեն պետական գաղտնիքին տիրապետելու որոշակի աստիճանի թույլտվություն, սակայն նրանք անգամ այդ աստիճանի թույլտվության տեղեկատվությունն են խորշում մեզ տրամադրել։ Այսինքն՝ հրահանգ ունեն որևէ կերպ ոչինչ չմեկնաբանել, մեզ համար պարզ չդարձնել այն իրավիճակը, որը գոյություն ունի Հայաստանում և Հայաստանի շուրջ»,- ասաց Մկրտչյանը։ 

Նա ընդգծեց, որ ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական շրջանակներին մինչև այսօր ոչինչ հայտնի չէ նաև Փաշինյան-Պուտին հանդիպումից՝ այն դեպքում, երբ ֆեյսբուքյան լայվերի սիրահար Նիկոլ Փաշինյանը նախկինում ամենափոքր իրադարձությունն անգամ մանիպուլյացիաներով որպես մեծ հաջողություն էր հրամցնում հասարակությանը։ Այժմ լուռ է ոչ միայն պաշտոնական լրահոսը, այլև Փաշինյանի ֆեյսբուքյան էջը։

«Կա՞ ինչ-որ քննարկման բովանդակային անդրադարձ, բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է քծնել, ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ ինքը խոչընդոտ չէ, ամեն ինչ կանի այնպես, ինչպես իրեն կհրամայեն։ Իշխանություններն ասում են՝ այլընտրանքային տեղեկատվությունից մի օգտվեք։ Իսկ կա՞ ինչ-որ պաշտոնական լրահոս, որը հնարավորություն կտա հասկանալու, թե ՀՀ-ում ծանր պատերազմական իրավիճակից, Արցախի 75 տոկոսի կորստից, սահմանային խնդիրներից, Գեղարքունիքում, Սյունիքում, Տավուշում խնդիրներից հետո կա՞ ինչ-որ օրակարգ, որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է Պուտինի հետ։ Կա՞ն ինչ-որ պայմանավորվածություններ»,- ասաց պատգամավորը։

Այս ամենից ելնելով, ըստ նրա, կարելի է ենթադրել միայն մի բան, որ Հայաստանի շահերից բխող գործընթացներ պարզապես չկան։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica