close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը պաշտոնական այցով Թուրքիայում է՝ քննարկելու տարածաշրջանային մարտահրավերները

Տարածաշրջան

18 Հոկտեմբերի 2021, 17:43
 Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը պաշտոնական այցով Թուրքիայում  է՝ քննարկելու տարածաշրջանային մարտահրավերները

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորությամբ, հոկտեմբերի 18-19-ը պաշտոնական այցով կմեկնի Անկարա: Այս մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Անկարան կընդունի Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների ամենամյա եռակողմ հանդիպումը:

Կողմերը կքննարկեն եռակողմ համագործակցության օրակարգը, Սևծովյան տարածաշրջանի մարտահրավերները, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման հնարավորությունները:

«Կլինեն նաև երկկողմ հանդիպումներ Թուրքիայի խորհրդարանի խոսնակի, Վրաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի և անդամների հետ, կքննարկվեն վրաց-թուրքական ռազմավարական գործընկերության և օրենսդրական հարաբերությունների խորացման հարցերը»,- նշել են վրացական խորհրդարանի մամուլի ծառայությունից:

Ըստ մամուլի ծառայության՝ սա երեք երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների իններորդ հանդիպումն է, որի ընթացքում կողմերը հնարավորություն ունեն քննարկելու տարածաշրջանում ընթացող գործընթացները, եռակողմ ռազմավարական գործընկերության կարևոր ասպեկտները և համագործակցության ամրապնդման հետագա քայլերը:

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica