close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գորիսի վերընտրված քաղաքապետ Ա. Առուշանյանին ժամանակավորապես կփոխարինի փոխքաղաքապետ Մ. Հովսեփյանը

Քաղաքական

18 Հոկտեմբերի 2021, 13:16
 Գորիսի վերընտրված քաղաքապետ Ա. Առուշանյանին ժամանակավորապես կփոխարինի փոխքաղաքապետ Մ. Հովսեփյանը

Մինչեւ Գորիսի վերընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանի ազատ արձակվելը նրա պարտականությունները ժամանակավորապես կիրականացնի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Մենուա Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ երեկ Գորիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթեց ձայների բացարձակ առավելությամբ՝ ստանալով 6269 քվե կամ ընտրողների ձայների 60,28%-ը։ «Առուշ Առուշանյան» դաշինքի հիմնական մրցակիցն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է 3568 մարդ կամ 34,3%-ը։

Հովսեփյանից հետաքրքրվեցինք՝ սյունեցի ՔՊ-ական պատգամավորները շնորհավորե՞լ են Առուշանյանի հաղթանակի առթիվ, երեկ բավականին ուրախ էին: Հարցին ի պատասխան՝ Գորիսի փոխքաղաքապետն ասաց, որ ՔՊ-ականներից որեւէ մեկի չի շնորհավորել, նրանց հրճվանքն էլ պայմանավորված է եղել Տեղ եւ Տաթեւ համանքներում հաղթանակով, միամտաբար կարծել են, թե Գորիսում էլ պիտի հաղթանակ տոնեն, բայց խայտառակ ձեւով պարտություն կրեցին:

«Չեն շնորհավորել: Իրենց ուրախությունը պայմանավորված էր նրանով, որ վստահ էին ու հավատացած, թե հաղթելու են Գորիսում: Մինչ պարզ կդառնար, որ այստեղ հաղթել է Առուշ Առուշանյանը, ՔՊ-ականները ժամեր առաջ արդեն տոնում էին Տեղ եւ Տաթեւ համայնքներում հաղթանակը ու սպասում Գորիսում հաղթանակին»,- ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս հաղթեց Առուշանյանը, երբ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ  ընտրություններում Սյունիքում հաղթանակ տարավ Նիկոլ Փաշինյանը, Հովսեփյանն արձագանքեց. «Առուշ Առուշանյանը հաղթեց, քանի որ գորիսեցին ուզում է նրան տեսնել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնում»:

Հովսեփյանի խոսքով՝ համայնքը 2017թ.-ից տեսել է, թե Առուշանյանը Գորիսում ինչպիսի մեծածավալ աշխատանքներ է իրականացրել: Փոխքաղաքապետը վստահեցրեց՝ Առուշ Առուշանյանի որդեգրած քաղաքականությունն իրենք շարունակելու են մինչեւ վերջ: «Պայքարելու ենք արդարության եւ ճշմարտության համար»,- շեշտեց նա:

Հովսեփյանն ասաց, որ Առուշանյանի հետ խոսել չի հաջողվել, քանի որ նա զրկված է տեսակցության եւ զանգի իրավունքից:

Անդրադառնալով առաջիկայում Կապանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին՝ Հովսեփյանը վստահեցրեց, որ գործող քաղաքապետը՝ Գեւորգ Փարսյանը, ունենալու է լուրջ հաջողություններ:

Լիանա Սարգսյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica