close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաստն անառարկելի է. մենք այլեւս պետություն չունենք. Արմեն Աշոտյան

Հասարակություն

17 Հոկտեմբերի 2021, 21:38
 Փաստն անառարկելի է. մենք այլեւս պետություն չունենք. Արմեն Աշոտյան

Փաստն անառարկելի է. մենք այլեւս պետություն չունենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Փաստն անառարկելի է. մենք այլեւս պետություն չունենք։

Հայաստանը լոկ այբենական հիշատակում է, արարողակարգային դետալ, քաղաքական թյուրիմացություն ՄԱԿ-ի անդամ երկրների լատինատառ թվարկման մեջ Argentina-յի եւ Australia-յի արանքում։

Մենք պետություն այլեւս չունենք, ու դա ոչ միայն կապիտուլյանտ ոչնչության պատճառով է։

Պատճառն ավելի խորն է. պետությունները ստեղծվում են ժողովուրդների կողմից։ Մենք այլեւս չունենք Հայաստանի Հանրապետություն, քանզի էլ չունենք հայ ժողովուրդ։

Ժողովրդի փոխարեն 29 000 ք. կմ-ի վրա այսօր ապրում է սոսկ հայազգի բնակչություն, կենսաբանական պոպուլյացիա։

Իսկ պոպուլյացիաներին պետություն չի հասնում, լավագույն դեպքում՝ արեալ։

Այսինքն հայերը այլեւս ոչ թե քաղաքական էակներ են, այլ էթնոգրաֆիկ ենթատեսակ, որն այս տեմպերով շուտով կհայտնվի նաեւ Կարմիր գրքում։

Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica