close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է փաստաբան Ռուբեն Սահակյանը

Հասարակություն

17 Հոկտեմբերի 2021, 16:18
 Մահացել է փաստաբան Ռուբեն Սահակյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Երավանդ Վարոսյանը:

«Ռուբեն Արամիչ, մեր ուսուցիչ, մեր մեծ եղբայր, հանգչիր խաղաղությամբ։
 
Դու մեծատառով մարդ էիր, քո նմաններն էլ չկան։ Ամբողջ կյանքդ տղամարդ ապրեցիր, ոչ մի սիզբունք չդավաճանեցիր, ոչ մի դժվարության առաջ չկանգնեցիր, պայքարեցիր ու կռվեցիր քո, մեր երազած երկրի համար։ Հայաստանին նվիրեցիր փաստաբանություն, նվիրեցիր իրական փաստաբաններ, քեզ նվիրեցիր Հայաստանին ու չդիմացար Հայաստանի կորստին։
 
Ինչքան կանք, ինչքան աշխատում ենք, պայքարում ու կռվում ենք, դու ողջ ես, դու մեր հետ ես, քո գործն ապրում է, քո փարոսը միշտ վառ է»,- գրել է նա:
 

Նա ծնվել է 1947թ-ին Երևանում, ավարտել է Վոլգոգրադի բարձրագույն իրավաբանական դպրոցը, ստացել է քրեագետ իրավաբանի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

Մինչեւ 1984 թ. աշխատել է ՆԳ համակարգում՝ որպես քննիչ, բաժանմունքի պետ,

1985թ-ից ընդգրկվել է ՀՀ փաստաբանական կոլեգիայի շարքերը, միության խորհրդի անդամ է եղել,

1988թ-ից եղել է ՀՀՇ իրավաբանական խմբի անդամ,

1990թ-ին ընկերների հետ ստեղծել է «Արցախ» իրավաբանական կոնսուլտացիան,

2005թ. հոկտեմբերի 4-ին ընտրվել է Փաստաբանական պալատի առաջին նախագահ և պաշտոնավարել մինչև 2013թ. հոկտեմբերի 4-ը:

Նշենք մի կարևոր փաստ, որ սումգայիթյան ջարդերից անմիջապես հետո Ռուբեն Սահակյանը, հակառակ բոլոր սպառնալիքներին, մեկնել էր Ռուսաստան, որտեղ պաշտպանել է բռնությունների ենթարկված մեր հայրենակիցներին:

 


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica