close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում հաղթել է ռուսական ընկերություն

Հասարակություն

16 Հոկտեմբերի 2021, 13:29
 Երևանի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում հաղթել է ռուսական ընկերություն

Ռուսական առաջատար «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում. «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը։

Ընկերությունը Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։ Ծրագրին պատրաստ է աջակցել Արտահանման վարկերի ապահովագրության ռուսական գործակալությունը։

«Նախագծման աշխատանքները 1,5 տարի կտևեն, սակայն եթե նախարարների կաբինետը հավանություն տա առաջարկին, մենք ավելի ակտիվ և դիվերսիֆիկացված կաշխատենք՝ նախագծումը մի քանի փուլի բաժանելու և տարատեսակ շինարարական աշխատանքները սկսելու համար։ Այդ դեպքում շինարարությունը կարող է մեկնարկել տարվա ընթացքում»,– նշել է Աբրամսոնը։

«Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը հայտնել է նաև, որ հայկական կողմից առաջարկվել է ձևափոխել մրցույթի նախագիծն ու Հրազդանի կիրճի վրայով անցնող մետրոյի կամուրջի փոխարեն կառուցել նաև մեքենաների համար նախատեսված հնարավորություն ունեցող կրկնակի նշանակության կամուրջ։

«Մեր ճարտարապետներին խնդրեցի գեղեցիկ երկհարկանի կամուրջ նախագծել, որպեսզի այն կարողանա դառնալ Երևանի նոր խորհրդանիշը»,-  ասել է նա։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica