close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գնացեք, ռուսներին հարցրեք՝ ինչի՞ սենց եղավ, Ղարաբաղի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է. իշխանական պատգամավոր

Քաղաքական

16 Հոկտեմբերի 2021, 13:17
 Գնացեք, ռուսներին հարցրեք՝ ինչի՞ սենց եղավ, Ղարաբաղի  անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է. իշխանական պատգամավոր

Իշխող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը խորհուրդ է տալիս Ռուսաստանի դեսպանատնից պարզել՝ ինչու է Արցախում իրավիճակը լարվել: «Գնացեք Ռուսաստանի դեսպանատուն, ասեք` դուք երաշխավորում եք, ինչի՞ սենց եղավ», - «Ազատության» հետ զրույցում նշել է նա:

Վարչապետ Փաշինյանի թիմակիցը զարմացել է, թե ինչու են իշխանությանը հարց տալիս Արցախի անվտանգության մասին, ասել է՝ Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է. «Ղարաբաղի անվտանգությունն իրենք են, երաշխավորը ռուսներն են անվտանգության: Այս հարցերը պիտի ռուսներին տանք, թե ինչի սենց եղավ»:

Մինչդեռ նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո, երբ Ղարաբաղում սահմանի պաշտպանությունն անցավ ռուս խաղաղապահներին, վարչապետ Փաշինյանը վստահեցնում էր, թե Արցախի անվտանգության երաշխավորը շարունակելու է Հայաստանը լինել։

Արցախում իրավիճակը լարվեց Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպումից երկու օր անց։ Հայկական կողմը հաղորդում է վեց զինծառայողի վիրավորվելու, Ադրբեջանը` մեկ զոհի մասին։ Արցախա-ադրբեջանական շփման գծից բացի, այսօր կրակոցներ են արձակվել նաև Երասխի ուղղությամբ

Դեռ շատ կկրակեն, կանխատեսել է պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը. «Քանի իրավիճակը սենց է, կրակոցներ կլինեն անպայման: 30 տարի կրակոցներ եղել են, էլի կլինեն, մինչև մենք մեր բանակը չուժեղացնենք, չհզորացնենք, մենք ուրիշի վրա հույս չենք կարա դնենք: Հիմա նորից վիրավորներ կլինեն, նորից զոհեր կլինեն, քանի մենք ամուր մեր ոտքի վրա չենք կանգնած»:

Բայց Նիկոլ Փաշինյանը խոստացել էր խաղաղության դարաշրջան բերել և դա իրագործելու համար չորս ամիս առաջ ընտրողներից 60 տոկոս քվե էր պահանջում։ Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի անդամ Մելքոնյանն ասել է՝ խաղաղության դարաշրջանն իրենց օրակարգում է, բայց պնդում է՝ Արցախում ստեղծված լարված իրավիճակի լուծման հասցեատերը Հայստանի կառավարությունը չէ. «Իրանցից կհարցնեք` կասեն»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ռադիոկայանի հետ զրույցում ասել է․ Մեղքը ուրիշի վրա բարդելը նշանակում է ինքնիշխանության կորուստ, և պատահական չէ, որ տարբեր հարթակներում հնչում են մտքեր, որ Հայաստանի փոխարեն այլ պետություններ են մեր հարցերը լուծում. «Այսօր պաշտպանության կոնֆիգուրացիան Արցախի շուրջ այնպիսին է, նաև ինժեներական նոր դիրքերը կահավորված չեն, և պետք է միշտ զգույշ լինենք և զգոն լինենք»:

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմից սադրանքներ էլի կլինեն, դրան դիմադրելու համար անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ ուժերի, Արցախի ու Հայաստանի իշխանությունների համագործակցության լուրջ ծրագիր, որ սահմաններն անխոցելի լինեն։ «Մենք գործ ունենք մի այնպիսի հակառակորդի հետ, որը միշտ սադրանքներ կազմակերպելու է Հայաստանի և Արցախի Հանրապետության սահմաններում, և դրան, կարծում եմ, մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի: Եվ այս պայմաններում, երբ Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերն են, լուրջ բանակցություններ են պետք և Պաշտպանության բանակի, և նաև խաղաղապահ ուժերի հետ համագործակցության լուրջ պլան է անհրաժեշտ կազմակերպել»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica