close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաղթանակ թաղամասի բնակիչը կալանավորվել է՝ սպանության մեղադրանքով. Քննչական կոմիտե

Հասարակություն

16 Հոկտեմբերի 2021, 12:26
 Հաղթանակ թաղամասի բնակիչը կալանավորվել է՝ սպանության մեղադրանքով. Քննչական կոմիտե

Հաղթանակ թաղամասի բնակիչը կալանավորվել է՝  սպանության մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել էին տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստանալու հանգամանքները, դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Հաղթանակ թաղամասի բնակիչ է՝ 46 տարեկան:

 Քննությամբ փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում ավտոմեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել նույն թաղամասի 46-ամյա բնակչի և հարևանի հյուրի միջև, որի ընթացքում էլ 46-ամյա տղամարդը դանակով դիտավորությամբ հարվածել էր տուժածի կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատին, որի հետևանքով վերջինս մահացել էր՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

 Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հաղթանակ թաղամասի 46-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica