close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել․ «Փաստ»

Մամուլի տեսություն

16 Հոկտեմբերի 2021, 08:31
 Ինչո՞ւ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետը ժ/պ չի նշանակվել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է ՏԻՄ-երի «գրավման» օպերացիան: Այս փուլում նա համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ է նշանակում այն համայնքներում, որտեղ գործող համայնքապետների պաշտոնավարման ժամկետը լրացել է, և առաջիկայում ընտրություններ են սպասվում: Նույնը վերաբերում է նաև Տավուշի մարզին, որտեղ հիմնականում պաշտոնակատարներ են նշանակվել գործող համայնքապետները: Այստեղ, սակայն, միայն մեկ բացառություն կա. ժ/պ չի նշանակվել Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նման որոշման հիմնական պատճառն այն է, որ Աղաբաբյանը պատրաստվում է առաջադրվել Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում, հասկանալի է՝ համամասնական ընտրակարգով ու, ի տարբերություն մյուս համայնքապետների, ոչ ՔՊ-ի ցուցակով: Այսպիսով, զուտ նեղ կուսակցական շահերից ելնելով՝ Փաշինյանը փաստացի մարզում ստեղծել է անհավասար վիճակ՝ սպասվող ընտրությունների առումով:

Ի դեպ, հիշեցնենք, որ Արսեն Աղաբաբյանը Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թ. հեղափոխությանը պաշտոնապես միացած առաջին համայնքապետն է եղել: Այդ մասին 2018 թ. ապրիլի 25-ին առանձին գրառում էր արել հենց Փաշինյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica