close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ քաղաքական շրջանակներին խնդրում ենք լինեն ավելի ակտիվ թշնամուն արձագանքելու հարցում. հադրութցի կին գործիչ

Հասարակություն

13 Հոկտեմբերի 2021, 19:21
 ՀՀ քաղաքական շրջանակներին խնդրում ենք լինեն ավելի ակտիվ թշնամուն արձագանքելու հարցում. հադրութցի կին գործիչ
«Մենք անվերջ ասելիք ենք ունենում, բայց արտահատվելու հարթակ միշտ չէ, որ հաջողվում է ունենալ»,-«Տեղահանված ու բռնագրավված Հադրութ.մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ»  խորագրով քննարկման ժամանակ շեշտեց «Հանուն Հադրութի դեօկուպացիայի» ՀԿ-ի նախագահ Մերի Դավթյանը:

Նա հայտնեց, որ տխուր է գիտակցել, որ անցած մեկ տարվա ընթացքում դեռևս չեն մշակվել պայքարի ուղղությունները, կամ չի ձևավորվել օրակարագ, թե ի՞նչ առաջնահերթությամբ են առաջ շարժվելու Հադրութը, Շուշին և մյուս բնակավայրերը դեօկուպացնելու համար:

Մերի Դավթյանը խնդրեց, որ ՀՀ քաղաքական շրջանակներն լինեն ավելի ակտիվ թշնամուն արձագանքելու հարցում:

 «Ավագ գործընկերոջ կարգավիճակով Արցախի խորհրդարանականներին հուշեք, թե ինչ անեն, քանի որ օգնության կարիք ունեն, մասնավորապես՝ անընդհատ խոսում են դեօկուպացիայի օրենք ընդունելու մասին, բայց դանդաղում են, քանի որ ճանապարհները լավ չգիտեն»,-ասաց Մերի Դավթյանը և հորդորեց նաև հստակեցնել իրենց կարգավիճակը, քանի որ մեկ տարի է անցել, բայց իրենք դեռ չգիտեն, թե փախստական են, ներքին տեղահանված, թե այլ կարգավիճակով:

Մանրամանսները՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica