close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան

Հասարակություն

13 Հոկտեմբերի 2021, 18:11
 Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝

Արսեն Ավագյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,- ասվում է նախագահի հրամանագրում։

Մինչ այս՝ Արսեն Ավագյանը զբաղեցնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնը։ 

Ավելի վաղ, Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Արտաշես Թումանյանն ազատվել էր Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica