close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղետալի իրավիճակ․ զինվորները քնում են անձրևի տակ

Հասարակություն

13 Հոկտեմբերի 2021, 16:43
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղետալի իրավիճակ․ զինվորները քնում են անձրևի տակ

Գործող իշխանությունները անգամ խայտառակ պարտությունից և բանակը ջախջախելուց հետո են շարունակում խոսել նախկին իշխանությունների ժամանակ բանակում առկա որոշակի թերացումների մասին։ Սա այն դեպքում, երբ հիմա առաջնագիծը գտնվում է խայտառակ վիճակում։

Politik.am-ի ձեռքի տակ են հայտնվել կադրեր Սյունիքի մարզի դիրքերից։ Ինչպես տեսանելի են այս կադրերից, զինծառայողները քնում են կացարանում, որը կառուցված է լաթի կտորներից, քնում են անձրևի տակ։

Ահա սա այն ամենն է, ինչ արել են բանակի համար իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում։ Զինվորների կացարանի, մեղմ ասած, անմխիթար վիճակը պատերազմից հետո պաշտպանության նախարար դարձած Վաղարշակ Հարությունյանի և գործող նախարար Արշակ Կարապետյանի աշխատանքի հետևանքն է։ 

Փաշինյանի կառավարությունը, ըստ էության, տապալել է բանակը վերականգնելու խնդիրն ամբողջապես, և անգամ տարրական կենցաղային խնդիրները լուծված չեն։ Այս ամենին գնահատական պետք է տա հանրությունը։ 

Ներկայացված կադրերը նաև խոսուն վկան են այն բանի, որ այս իշխանությունները որևէ կերպ չեն ամրարցրել առաջնագիծը և, ըստ էության, նպատակ էլ չունեն սահմանների պաշտպանունակությունը բարձրացնել։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica