close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևը «Պանդորայի արկղի» բացահայտումները բարդել է հայերի վրա՝ նշելով, որ ինքը «հաջող բիզնեսմեն էր»

Տարածաշրջան

13 Հոկտեմբերի 2021, 16:20
 Ալիևը «Պանդորայի արկղի» բացահայտումները բարդել է հայերի վրա՝ նշելով, որ ինքը «հաջող բիզնեսմեն էր»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը La Repubblica-ին տված հարցազրույցում մեկնաբանել է վերջերս հրապարակված աղմկահարույց «Պանդորայի դոսյեն»:

«Ես երկար ժամանակ բախվում էի նմանատիպ հարցերի: Հաշվի առնելով քաղաքական իրավիճակը՝ ժամանակ առ ժամանակ Արևմուտքի որոշ ուժեր փորձում են զրպարտությունն օգտագործել Ադրբեջանի իմիջը փչացնելու և նրա դիրքերը թուլացնելու համար»,- ասել է նա:

«Հայտնի է, թե ով է կանգնած դրա հետևում: Հասկանալի է, թե ինչու է նշվում նաև Ադրբեջանը: Բնականաբար, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը շատերի համար անակնկալ էր: Նրանց դա դուր չեկավ: Նրանք ցանկանում են տեսնել Ադրբեջանը թույլ, կախվածության մեջ և օկուպացիայի տակ՝ միշտ օգնություն խնդրելով հակամարտության լուծման համար: Բայց Ադրբեջանն ինքը լուծեց հակամարտությունը և հաղթանակ տարավ Հայաստանի նկատմամբ, և այժմ Հայաստանի հետ սերտորեն կապված արևմտյան շրջանակները ակտիվացել են: Մենք սպասում էինք դրան և գիտեինք, որ Ադրբեջանին զրպարտելու արշավը նորից կսկսվի:

Ես նախագահ եմ 18 տարի: Նախկինում ես բիզնեսմեն էի, զբաղվում էի բիզնեսով: Իմ կենսագրությունը քաջ հայտնի է: Ես հաջողակ ձեռնարկատեր էի: Երբ ես ընտրվեցի նախագահ, ես աղքատ չէի: Նախագահ ընտրվելուց հետո ես հեռացա բիզնեսից և այն փոխանցեցի իմ երեխաներին: Նրանց հարստությունը հիմնականում գտնվում է Ադրբեջանում, բայց կա նաև դրանից դուրս: Նրանց ամբողջ բիզնես գործունեությունը թափանցիկ է:

Ես չեմ կարդացել այս փաստաթղթերը: Ինձ ասացին դրանց մասին, և հնարավոր է, որ դրանք պարունակում են ճշմարտության 5%-ը, մնացածը սուտ է»,- շեշտել է Ալիևը:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica