close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը, խոչընդոտելով Իրանի մուտքը Հայաստանի տնտեսություն, իր համար է ճանապարհ բացում․ Գագիկ Մակարյան

Քաղաքական

7 Հոկտեմբերի 2021, 21:45
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը, խոչընդոտելով Իրանի մուտքը Հայաստանի տնտեսություն, իր համար է ճանապարհ բացում․ Գագիկ Մակարյան

Ադրբեջանը, խոչընդոտելով Իրանի մուտքը Հայաստանը տնտեսություն, իր համար է ճանապարհներ բացում կամ թուրքական ապրանքների համար, որ ապագայում մենք իրենցից վերցնենք, որ իրենք մեզ կառաջարկեն արդեն առանց այդ տուրքերի, առանց այդ պատմությունների, որովհետև իրենք են լինելու վաճառողը և դա սկզբում կանեն ավելի էժան՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ խոսելով Իրանի դեմ Ադրբեջանի գործողությունների՝ այդ թվում իրանական բեռնատարները Հայաստանի տարածքում հարկելու մասին։

«Գումարներ գանձելու տակ դրված է շատ խորը ենթատեքստ Ադրբեջանի կողմից։ Առաջինը՝ որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները որոշակի վատանան, իրանական ընկերությունները զզվեն, չուզենան այստեղով անցնել, հայկական ներմուծողները, տեսնելով, որ ապրանքները թալանում են, որովհետև այդ լրացուցիչ գումարների վճարումը պետք է անպայման ապրանքների գնի վրա ավելացնի, հետևաբար, այն գնով, ինչով պայմանավորվել էր, որ բերելու և վաճառելու է, արդեն ավելի թանկ կվաճառի, այսինքն Հայաստանի շուկայում ապրանքները կթանկանան։ Ներմուծողները կարող է տեսնեն, որ այս ապրանքների բերելը Ադրբեջանի պատճառով ձեռնտու չէ, մտածեն՝ այլ երկրներից բերել»,-ասաց Գագիկ Մակարյանը։

Խորը ենթատեքստը, նրա համոզմամբ, այն է, որ եթե Հայաստանի պետական մակարդակով խոսակցություններ կան Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտուր անելու մասին, կամ սահմանները բացելու, որ տարածաշրջանում առևտուրը զարգանա և այլն, ապա ավելի խորը ենթատեքստը կարող է լինել այն, որ Ադրբեջանը, խոչընդոտելով Իրանի մուտքը Հայաստանը տնտեսություն, իր համար է ճանապարհներ բացում կամ թուրքական ապրանքների համար, որ ապագայում մենք իրենցից վերցնենք։

«Հայաստանի տնտեսությունը թուրքական ու ադրբեջանական ապրանքներով օկուպացիայի ենթարկելու մոդել է դա իրականում լինելու հետագայում, դրա համար ես դրա մեջ ռիսկեր եմ տեսնում։ Ես կարծում եմ, որ պետական մարմինները պիտի ավելի խորը վերլուծեն․ ոչ թե համարեն, որ այս կամ այն գերատեսչության խնդիրն է, գնանք, բանակցենք, որ չվերցնեն և այլն, այլ կարող է բանակցելու տեղ էլ չլինի, կարող է բանակցելու ընթացքում չլսեն էլ մեզ ադրբեջանցիները, որովհետև նրանք գլոբալ նպատակ ունեն։ Իսկ իրանական կողմը կարող է ոչինչ չկարողանա Ադրբեջանին ասել, որովհետև հիմա գալիս, իր տարածքով անցնում է, ինքը ասում է՝ ես այսքան տուրքեր եմ դրել»,-ասաց Գագիկ Մակարյանը։

Նրա համոզմամբ, միակ ճանապարհը, որով Հայաստանը պետք է փորձի գնալ և խոսել, միջազգային կոնվենցիաների ճանապարհն է․ հատկապես բեռնափոխադրողների և ճանապարհների մասին կան ՄԱԿ-ի կոնվենցիաներ, եթե Ադրբեջանն այդ կոնվենցիաները վավերացրել է, Հայաստանն էլ է վավերացրել, ու Ադրբեջանն այդ կոնվենցիաների խախտման դրսևորում է ցույց տալիս, պետք է դա ներկայացնել ՄԱԿ-ում։

«Ասենք, օրինակ, պետք է ինքը այսքանից ավելի չվերցնի տուրք։ Կոնվենցիաներում պիտի նայենք՝ իրենք ի՞նչ իրավունքներ ունեն վարորդների մեքենաներից գումարներ գանձելու, ի՞նչ տոկոսներ են դրված, ի՞նչ չափ է դրված, ի՞նչ պահանջներ կան․․․ իրենք ավելի շատ կարող են պահանջել, որ, ասենք, Ֆուռի քաշը չգերազանցի նորման՝ իրենց ճանապարհը չփչացնելու համար, կամ վարորդները լինեն երկու հոգի կամ մեկ հոգի, նայած ինչ հեռավորությամբ, որ վարորդը հանգստանա, մեքենան զինված լինի հանգստի պայմաններով, կամ մեքենան զինված լինի համապատասխան նշաններով կամ քարշակներով։ Բայց գումարային մասը, եթե կոնվենցիային հակասում է, Հայաստանը նաև Կոնվենցիայով պիտի ՄԱԿ-ում այդ պրոբլեմը բարձրացնի»,-նշեց Գագիկ Մակարյանը։

Իսկ եթե մենք մտածում ենք, որ այդ տարածքը դեռ իրենցը չէ, քանի որ սահմանազատում և սահմանագծում չի եղել, սա էլ գլոբալ պրոբլեմ է, այս դեպքում մենք պետք է լուրջ հակազդենք՝ քանի որ տարածքը վիճելի է՝ տրված է, բայց դեռ չի ձևակերպված իրավական առումով մինչև վերջ, ուրեմն ժամանակավորապես նման բաներ չկիրառվեն։ Այս բանակցությունները, Մակարյանի համոզմամբ, պետք է վարվեն։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica