close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 627 նոր դեպք. մահացել է 29 քաղաքացի

Առողջապահություն

4 Հոկտեմբերի 2021, 11:10
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 627 նոր դեպք. մահացել է 29 քաղաքացի

Հայաստանում հոկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 627 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 265317 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1755063 վերջին մեկ օրում` 7533 նոր թեստավորում:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 244842 անձ, վերջին մեկ օրում՝ 832 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 5397 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1218 է:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica