close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է բլյուզ եւ ռոք երաժիշտ Նիկոլայ Հարությունովը

Մշակույթ

28 Սեպտեմբերի 2021, 21:13
 Մահացել է բլյուզ եւ ռոք երաժիշտ Նիկոլայ Հարությունովը

Բլյուզ եւ ռոք երաժիշտ Նիկոլայ Հարությունովը մահացել է 63 տարեկանում՝ կորոնավիրուսային վարակի հետեւանքներից՝ շրջապատված իր ընտանիքով: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ՝ երկու շաբաթվա ընթացքում՝ «Կոմունարկա», քովիդ եւ վերջ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հարությունովը 1979 թվականին կազմակերպել է «Բլյուզի լիգա» սիրողական խումբը, որը 8 տարի անց ստացել է մասնագիտական կարգավիճակ: Երգացանկի կեսը բլյուզային ստանդարտներ էին՝ անգլերեն, իսկ մյուս կեսը բլյուզ-ռոքային երգեր՝ ռուսերեն: Հարությունովը համույթի հիմնական երգահանն էր, ինչպես նաեւ որոշ տեքստերի հեղինակը: Խմբի ամենահայտնի երգերից են՝ «Արձակեք իմ ձեռքերը», «Հուլիսյան բլյուզ», «Ծույլը», «Ձեր դուստրը», «Իմ մկնիկը», «Էթիկետ»:

Նաեւ Հարությունովը աշխատել է որպես վոկալիստ՝ «Հարությունովի հինգշաբթի», Funky Soul, The Booze Band, «Նիկոլայ Հարությունով & The Blues Barbarians», «Հարությունով & Quorum» խմբերում, հեղինակային հաղորդում է վարել ռադիոյով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica