close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զգաստանալ ու լրջանալ է պետք, Հայաստանը քայքայող ու դեպի կործանում տանող իշխանությանը օր առաջ պետք է հեռացնել․ Մհեր Մելքոնյան

Հասարակություն

28 Սեպտեմբերի 2021, 16:47
 Զգաստանալ ու լրջանալ է պետք, Հայաստանը քայքայող ու դեպի կործանում տանող իշխանությանը օր առաջ պետք է հեռացնել․ Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
 
«44-օրյա պատերազմից անցել է ուղիղ մեկ տարի:
 
Պատերազմ, որը թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով փոխեց մեր կյանքը:
Պատերազմ, որը մեր զույգ հանրապետությունների համար դարձավ սոցիալական, քաղաքական, տնտեսական փորձությունների սկիզբ:
Պատերազմ, որի 44 օրերի ընթացքում ապազգային իշխանությունը մեզ մոլորեցնում էր «հաղթելու ենք» հեշթեգով:
Պատերազմ, որի ընթացքում հայկական կողմն ունեցավ հազարավոր զոհեր ու վիրավորներ, հարյուրավոր անհետ կորածներ և գերիներ։
Պատերազմ, որի հետևանքով Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը դավադրորեն հանձնվեց թշնամուն:
Պատերազմ, որի ընթացքում սուտը, կեղծիքը, պոռոտախոսությունը, ապատեղեկատվությունը, դավաճանությունը հանդիսացան գործող իշխանության հիմնական հենասյուները:
Պատերազմ… երբ մի քանի ժամվա ընթացքում մեզ կանգնեցրին հայրենիքը կորցնելու փաստի առջև:
 
Ու հիմա հարց է առաջանում` ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու։ Կամ՝ ո՞վ է պատասխան տալու հրադադարի առաջարկից հրաժարվելու, հազարավոր զոհեր տալով՝ Արցախի մեծ մասը կորցնելու համար։
 
Հայաստանը երբեք այսպիսի ծանր վիճակում չի եղել… Մեր ազգային արժանապատվության նվաստացման տեսարանների պակաս չենք ունենալու, քանի դեռ անպիտան ու անկարող իշխանություն ունենք:
 
Զգաստանալ ու լրջանալ է պետք, Հայաստանը քայքայող ու դեպի կործանում տանող իշխանությանը օր առաջ պետք է հեռացնել… Վաղը շատ ուշ է լինելու…Հապաղելը կործանարար է մեզ համար: Շատ–շատ հարցեր կարող են լուծվել ի վնաս Հայաստանի:
 
Երեկ սեպտեմբերի 27-ն էր… Իշխանության ներկայացուցիչները գաղտագողի ու առանց ամոթի զգացումի «հարգանքի» տուրք էին մատուցում մեր հերոս տղերքի հիշատակին:
Տղերքի, ովքեր մինչև վերջ կռվեցին Հայրենիքի համար…
Տղերքի, որոնք այդպես էլ չիմացան, որ իշխանությունները գրչի մի թեթև հարվածով հանձնեցին հողը Հայրենի…»։
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica