close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔՊ-ն ո՞ւմ կընտրի Պաշտպանության հանձնաժողովի դե ֆակտո փոխնախագահ․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

28 Սեպտեմբերի 2021, 08:18
 ՔՊ-ն ո՞ւմ կընտրի Պաշտպանության հանձնաժողովի դե ֆակտո փոխնախագահ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող «Քաղպայմանագիր» խմբակցությունն այսօր, ըստ էության, վերջնականապես կփակի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը։ Բանն այն է, որ փոխնախագահի ընտրության հարցից բացի, այսօրվա նիստի օրակարգում ներառել են նաեւ «հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ հանձնաժողովի նիստը վարողի ընտրության» հարցը։

Որպես կանոն, հանձնաժողովի նախագահի բացակայության պայմաններում նիստը վարում է փոխնախագահը, հետեւաբար, հիշյալ հարցի ներառումն օրակարգում նշանակում է մի բան, որ ՔՊ-ն չի պատրաստվում «Հայաստան» դաշինքի թեկնածու Արթուր Ղազինյանին ընտրել փոխնախագահի պաշտոնում եւ, ըստ էության, փոխնախագահ է ընտրելու, որպեսզի անցնեն մյուս հարցերի քննարկմանը։

Մենք տեղեկացանք, որ դաշինքը 5-րդ անգամ էլ Ղազինյանին է առաջադրել այս պաշտոնում։ Ընտրված անձը դեֆակտո կդառնա հանձնաժողովի փոխնախագահը: Թեեւ, ըստ էության, հանձնաժողովի փոխնախագահը, բացի անհրաժեշտության դեպքում նախագահին փոխարինելուց, որեւէ այլ առավելություն չունի հանձնաժողովի մյուս անդամների նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica