close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տաշիրի ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

Հասարակություն

27 Սեպտեմբերի 2021, 17:49
 Տաշիրի ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Տաշիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Տաշիր քաղաքի, երկուսը՝ Միխայլովկա գյուղի բնակիչներ, Տաշիրի տարբեր առանձնատներից գողություններ են արել: Գողությունների վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո սեպտեմբերի 23-ին կասկածյալները բերման ենթարկվեցին բաժին։ ՛

Պարզվել է՝ նրանք սեպտեմբերի 20-ի գիշերը բացել էին Գետափնյա փողոցի տներից մեկի պատուհանը, գողացել արծաթյա շղթա, ժամացույց, օծանելիք, կենցաղային իրեր ու արհեստագործական գործիքներ։ Սեպտեմբերի 19-ից 20-ը, ստույգ օրն ու ժամը ճշտվում է, օգտվելով տանտերերի բացակայությունից, կոտրել էին Աբովյան փողոցի առանձնատներից մեկի պատուհանը, հափշտակել բջջային հեռախոս, օծանելիք, սննդամթերք, կենցաղային պարագաներ, մալուխ, ավտոմեքենայի տեխնիկական բանալիներ, էլեկտրական շաղափ և այլ իրեր: Ընդհանուր առմամբ՝ 10 գողություն էին արել։

Տուժողներից ընդունվել է հաղորդում։ Հարուցվել է քրեական գործ։

 
 

Կասկածյալները ձերբակալված են։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica