close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

1500-2000 հոգով համարյա առանց տեխնիկայի՝ ավտոմատով գալ, հասնել Շուշի․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ պայմանավորված պատերազմի մասին

Արցախ

27 Սեպտեմբերի 2021, 15:24
 1500-2000 հոգով համարյա առանց տեխնիկայի՝ ավտոմատով գալ, հասնել Շուշի․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ պայմանավորված պատերազմի մասին

Պատերազմի արդյունքը նաև ինչ-որ պայմանավորվածությունների հետևանք էր՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը։

«Ադրբեջանը միշտ էլ սպառնում էր, որ հարցը պատերազմի միջոցով կլուծի, բայց որ պատերազմի արդյունքը նաև ինչ-որ պայմանավորվածությունների հետևանք էր, դա տեսանելի է․ դժվար է ասել, թե ով ինչ պայմանավորվածություններ է ունեցել, բայց որ կար, դա տեսանելի է»,-ասաց նա։

Իբրև պայմանավորված պարտության վկայությունը նա բերեց ադրբեջանցիների՝ 40-43 կմ անտառով գալը և Շուշին գրավելը։

«1500-2000 հոգով գալ, հասնել Շուշի, այդպիսի աշխարհագրական տարածքով համարյա առանց տեխնիկայի՝ ավտոմատով, գալ և գրավել բերդաքաղաքը և կարողանալ պահել․․․ սա խոսում է նրա մասին, որ հնարավոր է ինչ-որ բան եղել է, բայց ինչ է եղել, ոնց է եղել, դա ժամանակը ցույց կտա»,-ասաց Վահրամ Բալայանը։

ՀՀ գործող իշխանությունները նաև խեղաթյուրեցին Արցախի հարցի միջազգային ընկալումը․ ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարից այն վերածվեց Ադրբեջանից Հայաստանի տարածքային պահանջի, հետևապես, Ադրբեջանի կողմից Արցախի զգալի հատվածը պատերազմով գրավելը ընկալվեց ոչ թե իբրև ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքի խախտում, այլ բնականոն մի բան։

«Պետք էր Արցախը ներկայացնել որպես անկախ պետություն՝ առանձին միավոր․ պատահական չէր, որ երբ շարժումը սկսվեց, մի քանի ամիս հետո Արցախի հարցը Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միավորումից վերածվեց անկախ պետության համար շարժման։ Դա պատահական չէր․ որ Հայաստանը հարվածի տակ չդրվի՝ այն ժամանակվա Խորհրդային Հայաստանը և հետո նաև Հայաստանի անկախ Հանրապետությունը»,-ասաց Վահրամ Բալայանը։

Նա նկատեց, որ Հայաստանին ագրեսորի կերպարով ներկայացնելուն Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշակի չափով նպաստեցին լոզունգներով, որ՝ Արցախը Հայաստան է, և ընդհանրապես, Արցախի սուբյեկտայնությունը հասցնելով զրոյական մակարդակի։

«Այս հանգամանքը բերեց նրան, որ Ադրբեջանը պատերազմի միջոցով իր նպատակին հասնելը միջազգային հանրության առջև ներկայացրեց իբրև արդարացի պահանջ․ պատերազմի օրերին համարյա թե միջազգային կառույցների և գերտերությունների կողմից ադեկվատ արձագանք չկար այն իմաստով, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ էր կատարում, խաղաղ բնակիչներ էին զոհվում, վերջիվերջո, մի երկրի տարածք էր նվաճվում և այլն»,-ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։

Ամենավտանգավոր հանգամանքը, նրա համոզմամաբ, այն էր, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո հասարակությունը երկու մասին բաժանվեց՝ սևերի և սպիտակների։

«Սա ամենակործանարարն էր մեզ համար, որովհետև, ցավոք սրտի, տարածքով փոքր ժողովուրդ ենք և սա մեզ համար կործանարար եղավ, ինչը չէինք ասի Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ, երբ հասարկությունը իր ներուժը մեկտեղեց՝ թե՛ Արցախը, թե՛ ՀՀ-ն և թե ՛Սփյուռքը, և մենք հասանք հաղթանակի։ Ամենավտանգավոր պահը սա է եղել և, ցավոք սրտի, առայսօր էլ այդ բաժանումը, հասարակության թշնամական տրամադրվածությունը թույլ չի տալիս, որ երկիրը շնչի»,- ասաց Վահրամ Բալայանը։

Այս վիճակից ելք, նրա համոզմամբ, կա՝ անհնարին ոչինչ չկա, եթե երկիրը ճիշտ ճանապարհով տարվի․ մասնավորապես, բանակի վերազինում, բարոյահոգեբանական մակարդակի բարձրացում, հանրության միասնականության վերականգնում, տնտեսության ագրեսիվ զարգացում՝ շատ արագաթափ աճի ապահովում, ռազմաարդյունաբերության հզորացում, կրթական մակարդակի բարձրացում։ Սրանք հարցեր են, որոնց մասին պետք է մտածել, ասաց Վահրամ Բալայանը, որ արագ վերականգնվենք և տարածաշրջանում ունենանք մեր ինքնուրույն դեմքը, որը, ցավոք սրտի, այսօր չունենք։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica